Thursday, April 25, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Առողջական ինչ լուրջ խնդիրների մասին կարող են հուշել փոքրիկի եղունգները

Երեխաների առողջական խնդիրները ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է, քանի հաճախ հիվանդությունների բարեհաջող բուժումը կախված է լինում ժամանակին ցուցաբերած բուժօգնությունից: Շատերը կարծում են, որ այս կամ այն խնդրի դեպքում պետք է անպայման ի հայտ գան ակնհայտ ախտանշաններ, սակայն քչերը գիտեն, որ երբեմն հիվանդության մասին հուշող ախտանշանն առաջին հայացքից աննկատ է լինում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն խնդիրները, որոնց առկայության մասին կարող են հուշել փոքրիկի եղունգները:
1. Կապտամանուշակագույն եղունգները հանդիպում են այն երեխաների մոտ, որոնք հաճախ են հիվանդանում թոքերի ու սրտանոթային հիվանդություններով: Այս դեպում հարկավոր է անպայման այցելել բժշկի:

2. Մուգ կարմիր եղունգները խոսում են արյան շրջանառության խանգարման մասին:

3. Բաց վարդագույն՝ գրեթե սպիտակ ու թափանցիկ եղունգները կարող են լինել երկաթի պակասի և անեմիայի՝ սակավարյունության հետևանքով:

4. Եթե երեխայի եղունգները դեղնավուն են և եթե նույն երանգի են նաև մաշկն ու աչքերի սպիտակ հատվածը, ապա խնդիրը կապված է լյարդի կամ լեղապարկի հետ: Այս դեպքում երեխային հարկավոր է տալ միայն բնական, թարմ, շոգեխաշած սնունդ: Բացի այդ, անհրաժեշտ է նաև այցելել մանկաբույժի, քանի որ կարող է լինել նաև գաստրիտ:

5. Եղունգների վրա սպիտակ հետքեր առաջանում են ցինկի և կալցիումի պակասի դեպքում: Սովորաբար դա տեղի է ունենում փոքրիկի աճի ակտիվ շրջանում: Հարկավոր է երեխայի սննդակարգում ներառել ծովամթերք, ձու, միս, կաթ ու կաթնամթերք, բակլազգիներ, հաց, բրինձ, կարտոֆիլ և այլն: Երեխաներն այդ կետերը տեսնելիս սովորաբար ասում են, որ նվեր են ստանալու, իսկ հոգեբանները՝ նյարդային խնդիրներ: Սակայն համեղ սնունդն ու նվերները կօգնեն հաղթահարել այդ խնդիրները:

6. Անհարթություններն առաջանում են վիտամին C-ի պակասի հետևանքով, ուստի հարկավոր է երեխային հնարավորինս շատ ցիտրուսային մրգեր ու այդ վիտամինով հարուստ մթերք տալ և բացառել քաղցր գազավորված ըմպելիքները, որոնք խանգարում են վիտամինի յուրացմանը: Բացի այդ, երեխայի օրգանիզմի հարկավոր է նաև ֆոլաթթու (ընկույզով ու բանանով դեսերտ), ինչպես նաև միս, կաթ, ձու, կանաչեղեն, բանջարեղեն ու մրգեր:

7. Կրծոտած եղունգները պետք է հուշեն ծնողներին, որ երեխան ունի քնքշանքի ու ջերմության կարիք և պետք չէ նրան քննադատել ու պահանջներ ներկայացնել, քանի որ այդ պատասխանատվությունը նրա համար շատ ծանր է և երեխան կրծոտում է եղունգները՝ փորձելով լրացնել հանքանյութերի ու վիտամինների պակասը: Ցանկալի է նվազեցնել քաղցրի և հացաբուլկեղենի օգտագործումը և սննդակարգը հարստացնել սպիտակուցներով, բանջարեղենով, մրգերով ու հացահատիկներով: Բացի այդ, կարելի նաև է խնդրել բժշկին նշանակել վիատամինային ու հանքանյութային համալիր:

Հարկ է նաև նշել, որ այն կարծիքը, թե երեխան կրծոտում է եղունգները ճիճուների պատճառով, սխալ է: Այս առումով կարելի է անհանգստանալ, եթե երեխան մատը բերանն է դնում, քանի որ այս դեպքում եղունգի տակ եղած ճիճուները կարող են ներթափանցել աղեստամոքսային համակարգ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook