Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ թարմ հացն ու թխուկները

Բուրավետ թարմ հացն ու թխուկներն անչափ համեղ են, սակայն քչերին է հայտնի, որ իրականում դրանք կարող են խիստ վնասակար լինել ու հանգեցնել առողջական մի շարք խնդիրների զարգացման։ Սննդաբան Մարիա Չերնյաևան բացահայտել է թարմ հացաբուլկեղենի վնասակար հատկություններն ու նշել՝ երբ է հարկավոր այս մթերքն օգտագործել առողջական խնդիրներից խուսափելու համար։

Մասնագետի խոսքով՝ թարմ հացն ու թխուկներն ունեն բավական բարձր թթվայնություն ու շատ ավելի դժվար են մարսվում ի տարբերություն համեմատաբար հին հացի։ Այս առանձնահատկությունների պատճառով թարմ հացը կարող է վտանգավոր լինել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեցողների համար, ուստի մասնագետները հորդորում են հացը սննդի մեջ օգտագործել թխվելուց նվազագույնը ութ ժամ անց։ Այս սովորությունը թույլ կտա կանխել գաստրիտի ու խոցային հիվանդության սրումներն ու չի առաջացնի տհաճ զգացողություններ։

Ինչպես բացատրում է Չերնյաևան, չորացման հետ մեկտեղ թխուկների կառուցվածքն ու թթվային հատկությունները փոփոխության է ենթարկվում, ինչն էլ ազդում է մթերքի օգտակար ու վնասակար հատկությունների վրա։

Ինչ վերաբերում է թարմ հացաբուլկեղենի հաճելի համին ու բույրին ապա սա դիտվում է որպես թերություն, քանի որ նման մթերքը գրգռում է ախորժակն ու ստիպում է ավելի շատ ուտել։ Մասնագետի խոսքով՝ սա նման է թմրանյութային կախվածությանը կամ քաղցր ուտելու անհագ ցանկությանը։ Հենց այս առանձնահատկությունից էլ հաճախ օգտվում են արտադրողները՝ խանութներում տեղադրելով փուռ և ախորժելի բույրի միջոցով ստիպելով մարդկանց ավելի շատ թարմ հաց ու թխուկներ գնել։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook