Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ խոնավ կոշիկները

Խոնավ կոշիկներով զբոսնելը կարող է հարբուխի պատճառ դառնալ։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում պատմել է թերապևտ Նադեժդա Չերնիշովան։

«Երբ կոշիկները խոնավ են, տեղի է ունենում մարմնից ջերմության ակտիվ արտահոսք։ Օրգանիզմը կորցնում է ջերմությունը, ինչը հղի է գերսառեցմամբ։ Սա հանգեցնում է իմունիտետի թուլացման և հարբուխի զարգացման», – բացատրել է թերապևտը՝ մանրամասնելով, որ գերսառեցման դեպքում օրգանիզմի համար վիրուսների ու բակտերիաների դեմ պայքարելը դժվար է լինում։ Բացի այդ, խոնավ կոշիկ կրելը կարող է նաև ցրտահարման պատճառ դառնալ։

«Խոնավ կոշիկը հղի է նաև երկրորդ վտանգով անգամ գերսառեցման բացակայության դեպքում։ Խոսքը սնկային վարակների մասին է։ Վտանգը հատկապես մեծ է, եթե կոշիկը նեղ է և խոնավանում է կամ վատ է «շնչում», ինչի հետևանքով ոտքերը քրտնում են, իսկ գուլպաները՝ խոնավանում։ Սա ոտքերի մատների մաշկն ու եղունգներն ախտահարող սնկային վարակի զարգացման «վստահելի» միջոց է», – նախազգուշացրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ եթե կոշիկները թրջվել են, ապա հարկավոր է անհապաղ փոխել կոշիկն ու չորացնել ոտքերը։ Եթե խոնավ կոշիկը փոխելու հնարավորություն չկա, ապա հարկավոր է հնարավորինս շարժել ոտքերի մատները։ Բացի այդ, տնից դուրս գալիս անհրաժեշտ է միշտ հավելյալ գուլպա վերցնել, իսկ հնարավորության դեպքում նաև հավելյալ կոշիկ։

Նյութը ՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook