Saturday, April 20, 2024
Նորություններ

Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է

2012 թվականից դեկտեմբերի 12-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը: Այսպիսով, օրվա խորհուրդն է որակյալ բժշկական ծառայությունները հասանելի դարձնել անկախ սոցիալական կարգավիճակից բնակչության բոլոր շերտերի համար` սկսած կանխարգելումից, աշխտորոշումից, մինչև առաջատար մեթոդներով բուժումը:

Աշխարհի բնակչության առնվազն կեսի համար տարրական առողջապահական ծառայությունները դեռևս մատչելի չեն։ Համաշխարհային առաջնորդները համաձայնել են, որ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ստանալ մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններ:

Մինչև 2030 թվականն այս նպատակին հասնելու համար առողջապահության ոլորտում աշխատող կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերն ու ռեսուրսները՝ բոլոր երկրներում ավելի ուժեղ, որակյալ և մատչելի համակարգեր ստեղծելու համար։

Հայաստանի առողջապահության նախարարությունը, համակարծիք լինելով առողջապահության համընդհանուր հասանելիության գաղափարին, քայլեր է ձեռնարկում, որպեսզի մեր երկրի բնակիչների համար բուժօգնությունը դառնա ավելի մատչելի և հասանելի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook