Thursday, April 25, 2024
ՀայտարարություններՆորություններ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է թափուր հաստիքների մասին

Առողջապահության նախարարությունն իրականացնում է թափուր հաստիքների համալրման աշխատանքներ` մեծապես կարեւորելով հանրապետության ողջ տարածքում  առողջապահության համաչափ զարգացումը, ինչի նախապայմանը մարզային բուժհաստատությունները որակյալ կադրերով համալրելն է,:

ԱՆ-ն խրախուսում է մարզերում աշխատանքի անցնելու ցանկությունը` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մշակելով սոցիալական երաշխիքների հնարավոր պայմաններ:

Հետաքրքրության դեպքում կարող եք թողնել Ձեր տվյալները կից հղումով` https://docs.google.com/forms/d/1jZlEOixy4oskpGFS8rlX1ABbi4AKjHXfYmpBSq-VOC8/edit: Հաջորդիվ առողջապահության նախարարության աշխատակիցները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ ներկայացնելու համագործակցության հնարավոր տարբերակները եւ թափուր հաստիքները:

Ակնկալում ենք սերտ գործակցություն: Հարցերի դեպքում զանգահարել +37410 29 75 37 հեռախոսահամարով` Լուսինե Գասպարյանին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook