Friday, March 29, 2024
Նորություններ

Առողջապահության նախարարությունը միանում է էլեկտրաէներգիա խնայելու գաղափարին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է արևային վահանակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին:
Հանդիպման նպատակն է` ապագայում նախարարության թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ, որոնցից երկուսում`«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է համակարգը։
«Առանց այդ էլ սուղ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը երբմեն տարբեր պատճառներով ծախսվում է ոչ բժշկական ծառայությունների վրա, դրանցից է՝ էլեկտրաէներգիան, ջրի տաքացումը  և այլն։ Որոշել ենք առնվազն ուսումնասիրությունների մակարդակում հասկանալ, որքանով կարող ենք մտնել դրա մեջ։ Սկսած մեծ բժշկական հաստատություններից՝ վերջացրած փոքր հաստատություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը։
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 2018 թվականի հուլիսից տեղադրվել են պանելները և կես տարվա կտրվածքով խնայվել է մոտ 2,280 դրամ: Այդ ժամահատվածի ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարվել է 450000 դրամ:
Հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները` հաշվի առնելով և արդյունավետությունը և հնարավոր ռիսկերը:
Նախարարը լսել է ներկայացուցիչների առաջարկները` հույս հայտնելով, որ այս գաղափարը մոտ ապագայում իրականություն կդառնա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook