Saturday, April 20, 2024
Նորություններ

Առողջապահության նախարարությունը մոտ 210 մլն դրամ կհատկացնի անպտղության դեմ պայքարի համար

Ուշադրության կենտրոնում կլինեն անպտղության հանգեցրած խնդիրները բացահայտումը, թեև ԷԿՈ–ն նույնպես չեն անտեսի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 210 մլն դրամ է հատկացնելու: Այդ մասին հունվարի 23-ին մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը նշել է, որ վերարտադրողական առողջության ծրագիրը նախկինում նույնպես գործել է, բայց այն արդյունավետ չի եղել։

«Նախարարությունը 210 մլն դրամ է նախատեսել «Անպտղություն ունեցող զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների» ծրագրի համար: Մենք այս շաբաթ արդեն հանդիպումներ ունենք ` հասկանալու, թե այդ գումարն ինչպես ենք ծախսելու»,-ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, շեշտը կդրվի անպտղության պատճառները բացահայտելու վրա։

Մյուս մասը կուղղորդվի արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը (ԷԿՈ):

«Փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է պարզել պատճառը և լուծել, դա շատ ավելի էժան է, և ավելի շատ մարդկանց վրա կարող ես կիրառել, քան թե պարզապես մի քանի տասնյակ զույգերի անես արտամարմնային բեղմնավորում», – նշեց նախարարը։

Արտամարմնային բեղմնավորումը (ԷԿՈ) օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիա է, որն ամենից հաճախ օգտագործվում է անպտղության դեպքում։ Ժողովրդի մեջ երբեմն այն անվանում են «արհեստական բեղմնավորում»։

Read more: https://armeniasputnik.am/society/20190123/16903196/armenia-anptxutyun-torosyan.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook