Friday, March 29, 2024
Նորություններ

Առողջապահության ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ քննարկել է առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության ընթացքը և ընդլայնման  հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում նախարարը երախտագիտությամբ փաստել է, որ Ճապոնական կառավարությունը Հայաստանին նշանակալի օգնություն է ցուցաբերում՝ անհատույց տրամադրելով բժշկական սարքավորումներ, իրականացնելով կրթական և շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր։

Ճապոնացի մասնագետները հայ գործընկերների հետ կիսվել են աղետների ժամանակ բժշկական օգնության կազմակերպման և, ընդհանրապես, աղետների դեմ պայքարում ունեցած հարուստ փորձով։

Նախարարն առաջարկել է ընդլայնել առողջապահության ոլորտում կրթական ծրագրերը՝ դրանք  կազմակերպելով նաև Հայաստանում։ Լևոն Ալթունյանը կարևորել է նաև բժշկական սարքավորումների մասնագետների վերապատրաստումները, քանի որ Հայաստանի բուժհաստատություններում ճապոնական սարքավորումները զգալի ծավալ են կազմում։

Նախարար Ալթունյանին հետաքրքրել է  առողջապահության ֆինանսավորման և բժշկական ապահովագրության կազմակերպման ճապոնական փորձը։ Ինչը դեսպանը ներկայացրել է ընդհանուր գծերով։

Երկուստեք կարևորվել է առողջ կենսակերպի ներդրման և այլ ոլորտներում ևս փոխգործակցության եզրեր գտնելը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook