Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԱՍՊԻՐԻՆԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԱՄՈՔՍԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԸ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԳՐԵԹԵ 40%-ՈՎ

ԱՍՊԻՐԻՆԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԱՄՈՔՍԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԸ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԳՐԵԹԵ 40%-ՈՎ: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ Ազգային ինստիտուտի ուռուցքաբանական հիվանդությունների խնդիրների ուսումնասիրման գծով մասնագետները:

Բժիշկներն ուսումնասիրել են տասնյոթ հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են 50-71 տ. ավելի քան 300.000 մարդ: Ինչպես պարզվել է, ամեն օր կամ ամեն շաբաթ ասպիրին ընդունող մասնակիցների մոտ ստամոքսի միջին կամ ստորին հատվածի քաղցկեղ 36%-ով քիչ էր զարգանում: Փորձարկման այն մասնակիցների մոտ, ովքեր վերջին տարվա ընթացքում գոնե մեկ անգամ ընդունել էին նույն խմբի դեղորայք, այսինքն, ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղ, հիվանդանալու վտանգը նվազում էր 32%-ով:

Հետազոտությունը նաև տվեց անսպասելի արդյունք, պարզվեց, որ ասպիրինը բացարձակ չի պաշտպանում կոկորդի, կերակրափողի և ստամոքսի կարդիալ հատվածի քաղցկեղից:

Աշխատանքի հեղինակները նշում են, որ ասպիրինը չի կարելի համարել քաղցկեղից պաշտպանության միջոց մինչև մի շարք նոր հետազոտություններ չիրականացվեն: Ավելին, հիվանդները մինչև այդ դեղի կանոնավոր ընդունումը պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Ասպիրինը ցուցաբերում է ցավազրկող, ջերմիջեցնող, հակաբորբոքիչ և հակաագրեգացիոն ազդեցություն: Դեղը հասանելի է բոլորին, սակայն նրա ընդունումը երբեմն հղի է ծանր կողմնակի երևույթներով: Օրինակ, թունդ սպիրտային խմիչքի հետ (օրինակ, նույնիսկ 100 գր օղու հետ) ասպիրինը կարող է առաջացնել ստամոքսային արյունահոսություն:

 

Նյութի աղբյուրը՝ ‎Onlineapteka‬

Leave a Reply

x Close

Like Us On Facebook