Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ավելուկ

Ավելուկը աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։

Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։

Ըստ համի՝ ավելուկը լինում է դառը և քաղցր։aveluk dried

Ալիշանը հիշատակում է նաև սիլխ, ածվոց, Ամիրդովլաթը՝ արաբերեն հումազ բառով, կոչվում է նաև ղափաթին, լապատան, որ հունարեն lapathum բառն է։

Ավելուկի երկար ցողունները կոչվում են աժախ կամ խոլո (Թիֆլիս) և գործածվել են իբրև փայտանյութ տանիքները ծածկելու համար։

Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, բարբառներում անվանում են նաև թթռտիչ (Ասլանբեկ), թթռնիճ, թթոկիչ, գառան ականջ (Սեբաստիա)։ Խաշած թրթնջուկի տերևները դնում են լնդերին, արմատից կարմրավուն ներկ են ստանում, տերեևներով մաքրում են պղնձե ամանները, հյութով՝ թանաքի բծերը։pjimage-2-21

Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերևներն ու սերմերը։

Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են և ուտում։

Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։

Ավելուկի ջուրը խմում են՝ թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը՝ թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը՝ ամլության ժամանակ։

Քոսի դեպքում շապը և ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաև ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։aveluk.jpg.0117e1c161277c4bb398986645626f42

Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա՝ «զսիրտն ուրախ առնէ»։

Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդը ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։

Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ և չոր տերևները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերևները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook