Thursday, April 25, 2024
Նորություններ

Արա Դարզին կաջակցի առողջապահության ոլորտի բարեփոխումներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է բրիտանահայ անվանի բժիշկ և քաղաքական գործիչ Լորդ Արա Դարզիի հետ: Քննարկվել են Հայաստանում սպասվող առողջապահական բարեփոխումներին առնչվող տարբեր հարցեր՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում,  քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի ներդրում, ծխելու դեմ պայքար, մանկական գիրության կանխարգելում, համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրում և այլ հարցեր։

«Պայմանավորվեցինք համագործակցել վերոնշյալ ուղղություններով երկկողմանի և միջազգային հարթակներում»,-փոխանցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արա Դարզին (Արա Վարդգես Դարզի)  համարվում է աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկը, ղեկավարում է Լոնդոնի կայսերական ակադեմիայի վիրաբուժության ամբիոնը։ Նա մասնագիտանում է ռոբոտների միջոցով նվազագույն միջամտությամբ վիրահատությունների և վիրաբուժությունում նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում, այդ թվում լապարոսկոպիկ վիրաբուժության բնագավառում։ Նրան միջազգային ճանաչում են բերել նաև անգլիական Առողջապահական համակարգի բարեփոխումներին և համաշխարհային առողջապահական համակարգում նորամուծությունների ներդրմանն ուղղված աշխատանքները։

Դարզին տարբեր առիթներով այցելել է Հայաստան, կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ հայ բժիշկների համար, կատարել է  վիրահատություններ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook