Friday, March 29, 2024
ՀիվանդություններԱռողջ ապրելակերպ

Արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություն (ԱԴԱ)

    ԱԴԱ-ը դաշտանային ֆունկցիայի խանգարման ձևերից մեկն է՝ պայմանավորված  ձվարանային հորմոնների պարբերական արտադրության խախտման հետ: Սրանք առաջանում են դաշտանային ֆունկցիայի նյարդահումորալ կարգավորման և ձվարանների հորմոնների խանգարման հետևանքով:
  ԱԴԱ-ները կապված չեն սեռական օրգանների օրգանական փոփոխությունների (բորբոքային պրոցեսներ, վնասվածքներ), սիստեմատիկ հիվանդությունների հետ (սրտի, լյարդի հիվանդություններ):
 ԱԴԱ-ի ժամանակ նկատվող փոփոխությունները՝  սկլերոզ, ձվարանների պոլիկիստոզ,հիպոպլազիա, պոլիպոզ և ատրոֆիա, զարգանում են երկրորդային ձևով:
    ԱԴԱ-ն կլինիկորեն դրսևորվում է դաշտանի ռիթմի և տևողության,ինչպես նաև  արյան քանիակի շատացմամբ:
Կախված կնոջ ֆիզիոլոգիական զարգացման փուլից, տարբերվում են.
   պատանեկան  շրջանի (12-18 տարեկան) ԱԴԱ,
   մանկածնմանշրջանի  (19-45 տարեկան) ԱԴԱ,
   նախաև հետդաշտանադադարային շրջանի 
   (46-55 տարեկան) ԱԴԱ:
  ԱԴԱ-ն ամենից հաճախ առաջանում է անցումային  և դաշտանային ֆունկցիայի ձևավորման շրջանում և սեռական ֆունկցիայի մարման շրջանում:
  
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook