Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Արդյոք պաղպաղակը կարող է կոկորդի ցավ առաջացնել

ՌԴ-ի Կլինիկական ֆարմակոլոգիայի եւ դեղագործության ազգային գործակալության կլինիկայի գլխավոր բժիշկ Լեոնիդ Կարեւը պատասխանելով aif.ru հարցին ասել է, որ պաղպաղակը կոկորդի ցավ առաջացնել չի կարող:

Բժշկի խոսքով տոնզիլիտը՝ կոկորդի սուր բորբոքման տեսքով տեղային դրսեւորումներով վարակիչ հիվանդություն է:

«Պաղպաղակը չի կարող կոկորդի ցավի պատճառ դառնալ։ Այս հիվանդության պատճառը վարակն է, հաճախ քրոնիկ, որը ապրում է քիթ-կոկորդում: Հիպոթերմիան կարող է միայն սադրիչ գործոն լինել, որն առաջացնում է հիվանդությունը: Ուստի քրոնիկ տոնզիլիտ ունեցող մարդիկ չպետք է պաղպաղակ ուտեն՝ հատկապես սրացման փուլում»,- ասել է Լեոնիդ Կարեւը։

 Մասնագետի խոսքով՝ առողջ մարդկանց համար և՛ պաղպաղակը, և՛ սառը ըմպելիքները չափավոր քանակությամբ կարող են նույնիսկ օգտակար լինել՝ դրանք կարծրացնում են կոկորդը։

Նա նշել է, որ հիմնական կանոններն են չափավորությունն ու կանոնավորությունը։ Նախ պետք է խմել սենյակային ջերմաստիճանի ըմպելիքներ, այնուհետեւ աստիճանաբար անցնել սառնարանի խմիչքներին։ Դրանք պետք է խմել ուտելուց առաջ, փոքր չափաբաժիններով, բերանը մի փոքր պահելուց հետո։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook