Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Արյան ցածր մակարդելիության դեպքում կարելի է օգտագործել

Ազատաքեղ- օգտագործել ամբողջ տարվա ընթացքում:

Մաղադանոսը -կարոս, ազատքեղ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։

4420cb3Հնուց արմատները և տերեւները կիրառվում էին՝ որպես միզամուղ եւ վերքերը բուժելու համար։ Միջնադարում Կարլ Մեծի հրամանով աճեցվում էր այգիներում և օգտագործվում որպես համեմունք ։ Անգլիայում մաղադանոսը հայտնվել է 16-րդ դարում, իսկ Նոր Աշխարհ է տարվել վերաբնակների միջոցով։Լեհերը փաղաքշական ձևով անվանեցին «Պետրուշկա»։ Լեհաստանում մաղադանոսը նույնպես համարվում էր ծիսական բույս։ Գարնանային հավերժահարսին նվիրված տոնակատարության ժամանակ երիտասարդները զարդարվում էին այս բույսով։ Այն անվանվում էր Ջրահարսի բույս։

Պտուղը պարունակում է եթերայուղեր (2-6 %), ճարպայուղեր (22 %), ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ է նաև հանքային աղերով ու վիտամիններով, Կա նաև կարոտին և մեծ քանակությամբ (22 %) ճարպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով և միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր և այլն։ Տերևների թուրմը և սերմերը (փոշու ձևով) միզամուղ են։

Մաղադանոսի թարմ արմատները և հատկապես սերմերը ունեն միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլիաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։

Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև շագանակագեղձի հիվանդությունները։

Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար։

Եգիպտացորեն սովորական-10 գ.  առեջաթելերով եփել 1 բաժակ թեյ: Քամել, խմելյուրաքանչյուր  3 ժամը  1 անգամ` 1-ական ճաշի գդալ:

Լիմոն- ուտել պտուղը:

Հազարատերևուկ-փոշիացրած բուսահումքից պատրաստել թուրմ և խմել:

getՏեսակների մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, խեժ, վիտամիններ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող, ախորժաբեր միջոց։ Մեղրատու է և գեղազարդիչ։

Ավելի կիրառելի է սովորական կամ հատվածատերև հազարատերևուկը, որի տերևներն ու ծաղկաբույլերը պարունակում են եթերայուղեր, ախիլեին ալկալոիդը։ Հյութը և թուրմը կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook