Friday, March 29, 2024
Նորություններ

Արսեն Թորոսյանն այցելել է ԱՆ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և մատուցվող ծառայություններին:

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է հեմոֆիլիայի կենտրոնի աշխատանքներին, որտեղ աշխատակիցները  նախարարին ցանկություն են հայտնել` ստեղծելու նաև թրոմբոզի ու հեմոստազի կենտրոն` մյուս հիվանդանոցներին տեսական և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Արսեն Թորոսյանը շրջել է կենտրոնի կենսաքիմիական, մանրէաբանական, հյուսվածքաբանական, մոլեկուլար գենետիկայի և այլ լաբորատորիաներում: Ըստ կենտրոնի աշխատակիցների` այստեղ արյան մանրամասն մակարդելիության հետազոտությունը լավագույնն է արվում:

Նախարարը նաև եղել է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում և արյան բանկում:

«Որպես աջակցող օղակ` մեր պարտականությունն է ենթակա հիմնարկների տարբեր խնդիրները լուծել` հեմոֆիլիայի, դեղորայքի, ֆինանսավորման և այլ ուղղություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ կենտրոնը մեծ աշխատանք է կատարում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook