Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Արցախցի երեխաներին` նվերներ Լոնդոնից

«Նվերներ՝ Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը Լոնդոնից և «Ապագան հիմա է» ՀԿ-ն Երևանից ուրախ են հայտարարել որ 1,192 նվերների փաթեթներ Քսենիա Թելունցի կողմից նվիրված 350 բրդյա հագուստների հետ միասին փոխանցվել են Արցախցի երեխաներին ս.թ. փետրվարին:

Նվերները փոխանցվել են Արցախից տեղահանված և հետևյալ քաղաքներում և գյուղական համայնքներում բնակվող ընտանիքներին. Աբովյան, Չարենցավան, Արամուս, Ջրվեժ, Ապարան, Արմավիր, Մրգաշատ, Արևիկ, Մեծամոր, Բաբլոյան երեխաների հոսպիտալ, Դիլիջան, Էջմիածին, Գառնի, Գյումրի, Ստեփանակերտ, Ծաղկաձոր և Վանաձոր:

«Ապագան հիմա է» ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Գասպարյանն ասում է, որ իրենց աշխատանքն ուղղված է տեղահանված ընտանիքներին աջակցելուն. «Ներկայումս մենք աջակցել են 20 ընտանիքի՝ օգնելով նրանց վարձակալության և կոմունալ վճարումներով, առաջարկելով աշխատանք մեր սրճարանում, կազմակերպելով միջոցառումներ և դասընթացներ երեխաների համար: Այս ընտանիքներում կան վիրավորված զինվորներ, որոնց մենք օգնել ենք դեղորայքով, և կան ընտանիքներ հղի կանանցով, որոնց մենք աջակցում են ամեն ինչով: Մենք ունենք նաև նվազագույնը 1000 դեպք, երբ այցելել ենք ընտանիքներին և տրամադրել նրանց սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ»:

Նվերների փաթեթների հետ նվիրատուներն ուղարկել էին նաև նամակներ՝ թողնելով իրենց կոնտակտային տվյալները, որից հետո Արցախցի ընտանիքներից ստացել են պատասխան նամակներ և զանգեր:

«Ես ստացել եմ պատասխան նամակ և զանգ Հայաստանում գտնվող մի ընտանիքից, ում ուղարկել էի նվերների փաթեթ: Շատ հուզիչ և հրաշալի զգացում էր: Ես նրանց հետ երկար ու ջերմ խոսակցություն ունեցա և խոստացա, որ մենք մշտապես կապի մեջ կլինենք: Հատկապես շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես էին Միացյալ Թագավորությունում և Եվրոպայի տարբեր քաղաքներում բնակվող, ազգությամբ ոչ հայերը այս կերպ կապ հաստատում պատերազմից տուժած ընտանիքների հետ: Նվերների փաթեթ ուղարկած մի շարք ընտանիքներ որոշել են շարունակել իրենց աջակցությունը Արցախցի երեխաներին, «Ապագան հիմա է» ՀԿ-ի օգնությամբ»,-ասում է նախաձեռնության հեղինակ Վիկտորիա Լազարին:

Նա հավելում է. «Մեր նպատակն էր կապ ստեղծել Միացյալ Թագավորությունում ապրող մարդկանց և Արցախից տեղահանված, Հայաստանում բնակվող ընտանիքների միջև: Կարծում եմ, մենք հաջողել ենք այս գործում: Սա պարզ սխրանք չէր և մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին այս նախաձեռնությանը: Դա ցույց է տալիս, որ վճռական նախաձեռնողականությամբ, բարի կամքով և համագործակցությամբ հնարավոր է հասնել դրական արդյունքի»:

Հասմիկը, ով համակարգել է նվերների փաթեթների տրամադրման գործընթացը, մտաբերում է մի շարք հուզիչ պահեր. «Երբ մենք Մեծամորի սոցիալական տանն էինք, Քնարիկ անունով մի շատ հաճելի, դեռահաս աղջիկ էր մեզ օգնում (նա ապրում է այնտեղ իր 5 քույրերի և եղբայրների հետ): Նա մեծ հիացմունքով էր նայում փաթեթներին, և երբ ես ասացի նրան, որ այդ նվերներն ուղարկվել են Լոնդոնից, նա մի պահ մտորեց, այնուհետև հետաքրքվեց, թե արդյոք Լոնդոնում ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որքան այս փաթեթները»:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook