Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Արքայախնձորի ամենաօգտակար հատկությունները

Արքայախնձորը համարվում է աշխարհի ամենատարածված արևադարձային մրգերից մեկը։ Այն առավել հաճախ օգտագործվում է պահածոյացված վիճակում կամ հյութեր պատրաստելու համար, սակայն այս միրգը շատ օգտակար է, ուստի մասնագետները հորդորում են չխուսափել նաև թարմ արքայախնձորից և հաճախ օգտագործել այն ինչպես ամբողջական, այնպես էլ հյութի տեսքով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արքայախնձորի և դրանից պատրաստված հյութի ամենաօգտակար հատկութուններն ու հինգ պատճառ դրանք սննդակարգում ներառելու համար։

Ամրապնդում է իմունային համակարգը

Արքայախնձորը վիտամին С-ի հիանալի աղբյուր է, իսկ այս տարրը իմունախթանիչ հակաօքսիդանտ է, որն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով։ Վիտամին С-ն բարելավում է իմունային համակարգի աշխատանքն ու խթանում է լեյկոցիտների արտադրությունը, որոնք էլ պայքարում են ախտածին տարրերի դեմ։

Նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելմանը

Արքայախնձորը պահպանում է սրտանոթային համակարգի առողջական վիճակը, կանխում է թրոմբների առաջացումը, բարելավում է արյան շրջանառությունն ու նվազեցնում է գլխուղեղի կաթվածի և սրտամկանի ինֆարկտի վտանգը։ Այս միրգը հարուստ է երկաթով, իսկ այս տարրը շատ կարևոր դեր է խաղում արյան կարմիր բջիջների արտադրության հարցում։ Օրական ընդամենը մի շանի շերտ արքայախնձոր ուտելը կամ մի բաժակ հյութ խմելն օգնում է զգալիորեն նվազեցնել սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Նպաստում է ոսկորների ճիշտ զարգացմանը

Այս միրգը պարունակում է մանգան և կալցիում, որոնք ամրապնդում են ոսկորներն ու շարակցական հյուսվածքները։ Կալցիումը նվազեցմում է օստեոպորոզի և ոսկորների դեգեներատիվ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի արքայախնձորի գործածությունը կօգնի ամրապնդել ոսկորներն ու նվազեցնել կոտրվածքների հավանականությունը։

Նվազեցնում է սթրեսի մակարդակը

Արքայախնձորը հարուստ է նաև В խմբի վիտամիններով, որոնք բարելավում են կոգնիտիվ գործառույթները։ Բացի այդ, այն պարունակում է նաև տրիպտոֆան ամինաթթու, որը խթանում է սերոտոնինի՝ տրամադրությունը կարգավորող նեյրոտրանսմիտերի արտադրությունը։

Պահպանում է տեսողությունը

Այս մրգի մեջ պարունակվող С և А վիտամիններն ու հակաօքսիդանտներն օգնում են պահպանել աչքերի առողջությունը։ Վիտամին А-ն, մասնավորապես, նվազեցնում է դեղին բծի դեգեներացիայի հետևանքով տեսողության կորստի հավանականությունը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook