Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Աքիլլեսյան ջլի պլաստիկա ․ընթացքին հետևել է <ԱռողջԲլոգ>-ը

Կադրեր վիրահատարանից․ Աքիլլեսյան ջլի պլաստիկա ․ընթացքին հետևել է <ԱռողջԲլոգ>-ը

Օրեր առաջ․ տղամարդը դիմել էր Շենգավիթ ԲԿ , ում մոտ ախտորոշվել էր Աքիլլեսյան ջլի լրիվ վնասում՝ էլեկտրական սղոցով։
👨‍⚕️ Հմուտ և բարձրակարգ մասնագետների՝ վնասվածքաբաններ ՝Ասթեյան Ջանիկ Յաշայի և Հարություն Շախուլյան Աշոտի շնորհիվ կատարվեց Աքիլլեսյան ջլի պլաստիկա։

✅Վիրահատությունը և հետվիրահատական շրջանը անցել է հարթ, առանց բարդությունների։
Հիվանդին մաղթում ենք առողջություն և շուտափույտ ապաքինում։
___________________________________

Միքիչ Աքիլլեսյան ջիլի մասին ՝

💪Մարդու մարմնի առավել հզոր և ամուր ջիլը կոչվում է աքիլլեսյան ջիլ։ Այն կարող է դիմանալ մինչև 400 կգ ծանրության։ Միաժամանակ այն ամենահաճախ վնասվող ջիլն է, որը պայմանավորված է նրա հետ սկիզբ առնող մկաններով։

👉Կրնկային կամ Աքիլլեսյան ջլի պատռվածքը (ԱՋՊ) հանդիսանում է ամենատարածված վնասվածքներից մեկը հատկապես երիտասարդ և ֆիզիկապես ակտիվ անձանց շրջանում:

👉ԱՋՊ կարող է արտահայտվել դեպի կրունկ ուղղված հանկարծակի ցավի զգացումով, իսկ որոշ դեպքերում պացիենտները գանգատվում են քայլելիս կամ վազելիս լսելի խրթոցից։

⚜Ըստ առասպելի, Թետիսը մանկանը թաթախել Է Ստիգսի ջրերի մեջ, որից Աքիլլեսի մարմինը դարձել Է անխոցելի։ Աքիլլեսի մարմնի վրա խոցելի մնացել Է միայն գարշապարը, որտեղից նրան բռնել Էր մայրը ստորգետնյա գետի մեջ թաթախելիս (այստեղից՝ «#Աքիլլեսյան #գարշապար» արտահայտսւթյունը)։
Վերջին գրոհի օրը Ապոլլոնը, իմանալով Աքիլլեսի թույլ կողմը, Պարիսի աղեղը ուղղորդել է դեպի Աքիլլեսի գարշապար։ Նետահարելուց առաջացած աննշան վնասվածքից մահացել է անխոցելի Աքիլլեսը։⚜

Leave a Reply

x Close

Like Us On Facebook