Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Աֆրոդիզիաներ,խթանում են սեքսուալ ունակությունները

images

Ըստ ժամանակակից բժշկության, որոշ մթերքներ պարունակում են մարդու հորմոններին նմանվող նյութեր, դրանք այսպես կոչված աֆրոդիզիաներ են, որոնք խթանում են  սեքսուալ ունակությունները: Աֆրոդիզիա անվանումը  առաջացել է  սիրո հունական աստվածուհի  Աֆրոդւտեի անունից: Հրաշալի աֆրոդիզիաներ են համարվել`  շոկոլադը, նեխուրը, համպարը, սոխը, վայրի մանանեխը:

Լյուդովիկոս  15-րդի  հոմանուհին `մադամ  Պոմպադուրը  օգտագործել է  շոկոլադը  նեխուրի և անուշաբույր համպարի հետ: Նեխուրը դեռ հնուց օգտագործվում էր որպես հրաշալի աֆրոդիզիա, ինչպես նաև մտնում էր էրետիկ հեղուկների բաղադրության մեջ: Նորագույն հետազոտությունները հաստատել են, որ սոխը ոչ միայն պահպանում է հորմոնալ հավասարակշռությունը, այլև երիտասարդացնում է օրգանիզմը: Ինտիմ հարաբերություններում հզոր խթան ստանալու նպատակով օգտակար է ամեն օր  քաղցած վիճակում ուտել  1 մեծ  կարմիր սոխ,  ձու, մեղր և որևէ խթանիչ  խոտաբույս:

Գոյություն ունի հնուց եկած հավատք, որի համաձայն որոշ մթերքներ առաջացնում են սեռական հակում, ինչպես`հում միսը, ձուն, ոստրեները, պղպեղը, անանուխը, գազարը, մաղադանոսը, դդմի սերմերը, չորացրած մրգերը, սունկը, եղինջը և մուշկը:

Խթանիչներ են համարվում  ձկները , ծովամթերքը որոնք  պարունակում են մեծ քանակությամբ ֆոսֆոր, որը առկա է մարդու հորմոններում և ուժեղացնում է սեռական պոտենցիան:

Պատրաստեց` Ա. Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook