Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բարելավվում են ծննդօգնության որակն ու սպասարկման պայմանները

Շուտով շահագործման կհանձնվի Վերատադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նոր մասնաշենքը։ Այստեղ ծնարանները, վիրասրահներն ու հիվանդասենյակները համապատասխանեցված են եվրոպական ժամանակակից պահանջներին։

Տնտեսված միջոցների հաշվին նաև ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ։ Վերջին սերնդի դոպլեր-էխոսկոպի շնորհիվ կբարձրանա նախածննդյան շրջանի ախտորոշիչ հետազոտությունների,  հատկապես` պտղի զարգացման արատների, պտղի աճի դանդաղման, ինչպես  նաև ընկերքի անբավարության վաղ հայտնաբերման, հետևաբար` բուժման արդյունավետությունը։

3

Ներդրումների շնորհիվ ձեռք բերված ժամանակակից, պունկցիոն համակարգով լայնէկրան էխոսկոպը լավագույնս կծառայի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների բաժանմունքին` նպաստելով անպտղության հաղթահարմանը և ծնելիության ցուցանիշների բարելավմանը։

Վերարտադրողական և ծննդօգնության ծառայությունների որակի բարելավմանը մեծապես նպաստում են Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից փորձառու մասնագետների մշտական այցերը։ Նրանք մեր բժիշկներին հաղորդակից են դարձնում բուժման նորագույն մեթոդներին և իրենց փորձին։

Համագործակցելով Մանկական կուրության կանխարգելման կենտրոնի հետ`  այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում անհասության ռետինոպաթիայի բարեգործական հիմունքներով լազերային վիրահատությունների կատարմանը։

Նշենք, որ ինստիտուտում իրականացվող ներդրումների շնորհիվ շարունակաբար բարելավվում են բուժօգնության որակը և ծննդօգնության պայմանները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook