Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔ. «Էրեբունի» ԲԿ-ում փրկել են 2,5 տարեկան ինսուլտով երեխայի կյանքը

Գլխուղեղի կաթված՝ 2,5 տարեկան երեխայի մոտ: Փոքրիկ Ժաննա Բաքոյանին բժիշկներն ախտորոշել են ուղեղի իշիեմիկ ինսուլտ: Արագածոտնի մարզից երեխային տեղափոխել են Երեւան, «Էրեբունի» ԲԿ, որտեղ առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի գլխուղեղի անոթների ստենտավորում: Ցերեբրովասկույլար նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Սահակյանը եւ ամերիկահայ հայտնի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը կատարել են աննախադեպ միջամտություն: 4 ժամ տեւած վիրահատությունից հետո փոքրիկը տեղափոխվել է մանկական հիվանդանոց, իսկ մեկ շաբաթից՝ հիվանդանոցից դուրս գրվել:

Նյութի աղբյուրը՝ Erebouni MC

Leave a Reply

x Close

Like Us On Facebook