Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բեխտերևի հիվանդություն (անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ)

     Առանցքային կմախքի խրոնիկական համակարգային բորբոքային հիվանդություն է, որը բնորոշվում է սրբան-զստային միացումների և ողնաշարի առավելագույն ախտահարմամբ: Հիվանդությունը զարգանում է առավելապես 20-30 տարեկանների շրջանում, ընդ որում տղամարդկանց մոտ հանդիպում է 2-3 անգամ ավելի հաճախ:
Էթիոլոգիան (պատճառը) անհայտ է: Հիվանդության  զարգացման միակ ընդունված ռիսկի գործոնը ժառանգական նախատրամադրվածությունն է: Հիվանդնորի ավելի քան 90% մոտ հայտնաբեվում է HLbolezn-bekhterevaA-B 27 հակածինը: Հիվանդությանը բնորոշ է առանցքային կմախքի բաղադրիչ մասերի,  այդ թվում աճառային միացումների,ոսկրերի,էնթեզիսների ախտահարումը:Աճառային միացումներից առաջին հերթին ախտահարվում են սրբան-զստային, կրծոսկր-կողային, կող-ողնաշարային, կրծոսկր-անրակային, միջողնային միացումերը և ցայլքը(սիմֆիզը): Ոսկրերի ախտահարումը արտահայվում է օստեիտի տեսքով, իսկ էնթեզիսների ախտահարումը արտահայտվում է ջլերի, կապանների, ապոնևրոզների, հոդերի պատիճների, ողնաշարի ֆիբրոզ դիսկերի համապատասխան ոսկրերին միացման տեղերի բորբոքումներով: Կարող են ախտահարվել նաև ծայրամասային հոդերը`մոնոարթրիտի կամ անզուգաչափ օլիգոարթրիտի տեսքով: Ողնաշարրի բորբոքման հատվածներում զարգանում է խոնդրոիդ մետապլազիա` հետագա վաղ ոսկրացումով և ախտահարված գոյացութունների անկլոզացմամբ:
           Կլինիկա
Ընդհանուր ախտանիշներից առավել բնորոշ են թուլությունը, քաշի կորուստը, սուբֆեբրիլիտետը (ջերմության բարձրացում):
Սպոնդիլիտ
Բորբոքային գործընթացը կարող է ախտահարել ողնաշարի տարբեր հատվածները, բայց սովորաբար սկսվում է գոտկային հատվածից: Հիվանդները գանգատվում են անդադար նվվացող ցավից, որն ուժեղանում է հանգստի ժամանակ և ուղեկցվում է վաղորդյան կարկամությամբ: Զարգանում է նաև շարժումների սահկամանափակում:simptomyilechenieboleznibekhtereva1
Սկզբնական շրջանում կարող է նկատվել
-ողնաշարի առավեկագույն շարժումներից առաջացող ցավեր
-ֆիզիոլոգիական գոտկային լորդոզի հարթեցում
-որոշ շարժումների սահմանափակում
-հարողնաշարային մկանների հիպոտրոֆիա
Ավելի ուշ շրջաններում զարգանում է`
-ողնաշարի ֆիքսված կոնտրակտուրա, որը լինում է հիմնականում 2 տարբերակ.
1.պարանոցային հատվածի լորդոզ և կրծքային հատվածի հիպերկիֆոզ (խնդրողի դիրք)
2.ողնաշարի բոլոր ֆիզիոլոգիական թեքումների անհետացում (ռիգիդ տարբերակ)
-մեջքի մկանների ատրոֆիա

    Ողնաշարի անկիլոզի զարգացումը սովորաբար բերում է ցավային համախտանիշի արտահայտվածության նվազմանը:

           Սակրոիլlechenie-bolezni-behterevaեիտ
Բնորոշ է երկկողմանի զուգաչափ ախտահարումը:Հիվանդները գանգատվում են`
-հետույքի շրջանի ցավերից, որոնք ինքնուրույն անցնում են, սակայն   կարող են բերել ժամանակավոր կաղության,
Ախտորոշվում է ռենտգենաբանորեն

           Ծայրամասային հեդորի բորբոքում
 Առավել հաճախ ախտահարվում են սորին վերջույթների հոդերը` կոնք-ազդրային, ծնկան, սրունք-թաթային:
Շատ բնորոշ է ցայլքի ախտահարումը:
Անկիլոզացնող սպոնդիլիտին բնորոշ է նաև աչքի ախտահարումը` առաջային ռեցիդիվող ուվեիտ: Ժամանակին չբուժվելու դեպքում կարող է զարգանալ երկրորդային գլաուկոմա, կատարակտա, բբի սինեխիաներ:

          Սրտի և աորտայի ախտահարում
Բնորոշ է աորտիտ, սրտի հաղորդչական ապարատի ախտահարում, աորտալ փականի ախտահարում:
Հնարավոր է թոքերի և երիկամների ախտահարում:

         Ախտորոշում
Չնայած նրան, որ  անկիլոզացնող սպոնդիլիտով հիվանդների 90% շրջանում հայտնաբերվում է HLA-B27 հակածինը, այն 8-10% դեպքերում հայտնաբերվում է նաև առողջ մարդկանց մոտ: Մյուս կողմից HLA-B27 բացակայության դեպքում չի կարելի բացառել անկիլոզացնող սպոնդիլիտը: Ախտորոշման հարցում օգնում են կոմպյուտերային տոմոգրաֆիան, ռենտգեն հետազոտությունը, մագնիսառեզոնանսային շերտագրությունը:

Ախտորոշման նյուորքյան չափանիշներն են.
         Կլինիկական
1.ցավ, կարկամություն մեջքի ստորին հատվածում 3 ամիս և ավելի տևողությամբ, որոնք նվազում են ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ, և ուժեղանում են հանգստի վիճակում
2.սագիտալ և ֆրոնտալ առանցների շուրջ ողնաշարի գոտկային հատվածի շարժունակության նվազում
3.կրծքավանդակի էքսկուրսիայի նվազում
         Ռենտգենաբանական
Ռենտգենաբանական և 1 կլինիկական չափանիշի հավաստի առկայ
ության դեպքում ախտորոշվում է  անկիլոզացնող սպոնդիլիտ

        Բուժում
Ամեն օր ֆիզիկական վարժությունների կատարում, որը ուղղված է ողնաշարում մաքսիմալ հնարավոր շարժումների ծավալի պահպանմանը և կմախքայիgimnastika-pri-bolezni-behterevaն մկանների տոնուսի բարձրացմանը:
Դեղորայքային բուժում
Կիրառվում են
-ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներ ՈՍՀԲ
-ստերոիդների տեղային կամ հարհոդային ներարկումներ
Բազիսային թերապիայի նպատակով երկարատև նշանակում են սուլֆասաազին:

Ապրե’ք Առողջ …

Նյութի աղբյուր`  aroxjblog.am

Կարդացեք նաև Ոսկրերի մետաբոլիկ հիվանդություններ: Ռախիտ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook