Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բերանում թթու համի առկայության 7 պատճառ

Բերանում հաճա՞խ եք զգում  թթու համ կամ ախորժակը վատացել է միայն այն պաճառով, որ մթերքները ձեզ համար այլևս նույն համը չունե՞ն:
Բժիշկներն առանձնացնում են այդ խնդրի առաջացման 7 պատճառ և լուծման ուղիներ:

Ջրազրկում

Շատ դեպքերում բերանում թթու համը կարող է բավարար չափով ջուր չխմելու հետևանք լինել: Ջրազրկման արդյունքում բերանը չորանում է, ինչը կարող է փոխել համի զգացողությունը: Շատ կարևոր է օրվա ընթացքում նվազագույնը վեցից ութ բաժակ ջուր խմել:

Ծխելը

Ծխելը նույնպես պատճառ է: Իր բոլոր վնասակար հատկություններից զատ, այն կարող է փոխել նաև համի զգացողությունը և թթու կամ տհաճ համ առաջացնել: Ի՞նչ անե՞լ. պարզապես ավելացրեք ծխելը թողնելու ևս մեկ պատճառ:

Ատամները խոզանակով լավ չմաքրելը և ատամների մաքրման հատուկ թել (ֆլոս) չօգտագործելը

Բերանի խոռոչի վատ հիգենան նույնպես կարող է բերանում թթու համի պատճառ դառնալ: Անհրաժեշտ է օրվա մեջ նվազագույնը երկու անգամ մաքրել ատամները, նաև՝ չմոռանալ հաճախել ատամնաբույժի ատամնաքարերը հեռացնելու համար:

Վարակ կամ հիվանդություն

Երբ դուք հիվանդանում եք, դա նույնպես ազդեցություն է ունենում համի զգայարանների վրա և բերանում թթու համ է առաջանում: Առողջանալուց հետո թթու համը նույնպես վերանում է: Չհիվանդանալու համար հաճախ լվացեք  ձեռքերը, դրանք հեռացրեք դեմքից, հատկապես՝ բերանից, աչքերից և քթից: Խուսափե՛ք վարակակիր մարդկանց հետ շփումից:

Դեղորայքը կամ քաղցկեղի բուժում

Թթու և տհաճ համը կարող է ձեր ընդունած դեղորայքի հետևանքով լինել: Օրինակ՝ շատ հակաբորբոքային դեղեր բերանում թթու համ են առաջացնում: Թթու համը  քիմաթերաիայի և ճառագայթային բուժման կողմնակի ազդեցություններից է:

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)

Եթե մկանը, որը բացում և փակում է ստամոքսի և կերակրափողի միջեւ եղած հատվածը, ուտելուց հետո չի փակվում ամբողջությամբ, կերակուրն ու ստամոքսաթթուն կարող են վերադառնալ կերակրափող և դա նույնպես բերանում թթու համ կառաջացնի::
ԳԷՌՀ-ն կարող եք կառավաարել ճիշտ սննդակարգի և ապրելակերպի փոփոխության միջոցով: Պետք է կրճատել ընդունվողսննդի քանակը , քնելուց առաջ չուտել և այլն:

Տարիքը

Մեծ տարիքը նույնպես կարող է բերանում թթու համի պատճառ դառնալ: Տարիքի մեծանալուն զուգահեռ՝ մարդու համի զգայարանները կրճատվում են , դառնում են ավելի քիչ զգայուն:

Սրանք բերանի թթու համի առաջացման  հաճախ հանդիպող պատճառներից են, բայց եթե վերոնշյալ խնդիրների լուծումից հետո թթու համը շարունակում է անհանգստացնել, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի՝ պատճառը պարզելու համար:

 Նյութի աղբյուրը՝  այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook