Friday, April 19, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Բժիշկները նշել են այն դեղամիջոցները, որոնք հարկավոր է վերցնել ճամփորդելիս

Ճանապարհորդությունների ընթացքում մարդը կարող է բախվել առողջական ամենատարբեր խնդիրների, ուստի պետք է նախապես պատրաստ լինի և կարողանա հնարավորինս արագ ազատվել դրանցից: Լուրջ անախորժություններից խուսափելու համար հարկավոր է նախապես պատրաստել ամենաանհրաժեշտ դեղամիջոցներն ու մշտապես պահել դրանք ձեռքի տակ:

Մասնագետները նշել են այն դեղամիջոցների ցանկը, որոնք հարկավոր է վերցնել ճանապարհորդության մեկնելիս: Այս միջոցները չեն առաջացնի խնդիրներ մաքսակետում և կօգնեն հեշտությամբ հաղթահարել անկանխատեսելի առողջական խնդիրները:

Բժիշկների խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել քրոնիկ հիվանդությունների առկայությունն ու վերցնել նշանակված դեղամիջոցները: Ընդ որում, դրանք հարկավոր է վերցնել նորմայից շատ՝ անկանխատեսելի իրավիճաներում խնդիրներից խուսափելու համար:

 Քրոնիկ հիվանդությունների բացակայության դեպքում հարկավոր է պարզապես դեղատուփում ունենալ աղիների աշխատանքը կարգավորող դեղամիջոցներ, հակաայրվածքային դեղամիջոցներ, ինչպես նաև մոծակներից ու այլ միջատներից պաշտպանող միջոցներ: Անհրաժեշտ դեղերի շարքին կարող են դասվել նաև մրսածության դեմ դեղամիջոցները (այդ թվում նաև քթի փակվածության ու նշիկաբորբի բուժման համար), յոդը կամ այլ հակասեպտիկ միջոցը, վիրակապման համար անհրաժեշտ պարագաներն ու հակահիստամինային դեղամիջոցները հնարավոր ալերգիկ ռեակցիայից ազատվելու համար:

Մաքսակետում խնդիրներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում վերցնել հակաբիոտիկներ, ինչպես նաև դեղամիջոցներ, որոնց բաղադրության մեջ կան թմրանյութեր: Հարկ է հիշել, որ արգելված դեղամիջոցների ցանկը տարբեր երկրներում տարբեր է լինում, ուստի անախորժություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել այն:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook