Thursday, April 25, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Բժիշկ Մյասնիկովը ներկայացրել է օգտակար համարվող սննդամթերքի տեսակները, որոնք իրականում վնասակար են օրգանիզմի համար

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա ընդհանուր առողջական վիճակի ու ինքնազգացողության համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով։ Այնուամենայնիվ գոյություն ունեն օգտակար համարվող սննդամթերքի տեսակներ, որոնք իրականում բնավ օգտակար չեն և կարող ոչ միայն անարդյունավետ լինել, այլև վնասակար։

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել շատ զգույշ լինել նաև նարնջի հյութ օգտագործելիս, քանի որ առաջին հայացքից օգտակար համարվող այս մթերքը նույնպես կարող է վտանգավոր լինել։ Այս հյութը հարուստ է մեծ քանակությամբ վիտամին C-ով ու կալցիումով, ինչի շնորհիվ էլ համարվում է օգտակար առողջության համար, սակայն միևնույն ժամանակ այն կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի համար՝ բարձրացնելով հիպերգլիկեմիայի ու ինսուլինակայունության զարգացման վտանգը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ շաքար։

Մյասնիկովը նաև խորհուրդ է տվել հրաժարվել սպիտակաձավարի շիլայից, որը բացարձակապես օգտակար չէ։ Այն պարունակում է շատ մեծ քանակությամբ օսլա, ինչը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների։ Նման տատանումները բարձրացնում են մետաբոլիկ խանգարումների, ինսուլինակայունության ու ճարպակալման հավանականությունը, ուստի այս մթերքը խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից։

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook