Friday, April 19, 2024
Նորություններ

Բժշկական ասոցիացիաների հետ քննարկվել են միջազգային ուղեցույցների ներդրմանն առնչվող հարցեր

Մասնագիտական բժշկական ասոցիացիաների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչների հետ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպման ժամանակ քննարկվել են համակարգում կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն առնչվող ամենատարբեր հարցեր:

Նախարար Թորոսյանն ընդգծել է մասնագիտական այս կառույցների դերն առողջապահական համակարգի արդիականացման, զարգացման հարցում` կոչ անելով առավել ակտիվ ներգրավվել միջազգային ուղեցույցների և գործելակարգերի միջոցով բժշկության մեջ միջազգային մոտեցումների ներդրման աշխատանքներին:  «Այսպիսով պետք է նաև կոտրվեն այս կամ այն բժշկի մոտ ամրացած կարծրատիպերը բուժման` իրենց կողմից կիրառվող մոտեցումների առումով»,-շեշտել է Թորոսյանը:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են իրենց հետաքրքրող ու հուզող ամենատարբեր հարցեր, մասնավորապես, որքանով պետք է պարտադիր լինեն միջազգային ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը: Շեշտվել է, որ այս փաստաթղթերը միտված են պաշտպանելու թե պացիենտի, թե բուժող բժշկի շահերը:

Ուղեցույցների ու գործելակարգերի թարգմանությունն ու մշակումը շարունակական գործընթաց են, որոնք ենթադրում են բուժման որակի և արդյունավետության բարձրացում, համակարգում միջազգայնորեն ընդունված և գիտական հիմք ունեցող չափորոշիչների ներդրում: Աշխատանքները համակարգող թիմը պատրաստ է համատեղ աշխատել մասնագիտական տարբեր ուղղություններ ներկայացնող ասոցիացիաների հետ` մեկտեղված ջանքերով ներդնելու միջազգային փաստաթղթերը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook