Thursday, March 28, 2024
Նորություններ

Բժշկության մեջ կոռուպցիան անբարոյականություն է. ՀՀ նախագահ

 

Եթե ցանկանում ենք առողջ հանրություն ունենալ, ապա բացի ֆիզիկական առողջությունից, մարդիկ պետք է նաեւ հոգեւոր ու մտավոր առողջություն ունենան: Այս մասին Երեւանի բժշկական համալսարանում բժիշկների հետ զրույցում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Ներկայացնելով առողջ հանրության իր բանաձեւը՝ նա նշեց, որ այս հարցում մեծ դեր ունի ոչ միայն առողջապահությունը, այլեւ ընդհանրապես ամբողջ կրթական համակարգը:

«Մարդիկ, ովքեր բժիշկ են աշխատում, լավ գիտելիքներ ունեն, բայց պետք է լինեն նաեւ լավ քաղաքացիներ։ Այսինքն՝ պետք է լինեն քաղաքացիներ, որոնց համար բացառված լինեն կոռուպցիոն երեւույթները։

Այսօրվա Հայաստանում, երբ ոչ բոլոր մարդիկ ունեն հնարավարություն եւ ծանր տնտեսական պայմաններում են ապրում, այս պայմաններում եթե բժշկության մեջ էլ կոռուպցիա լինի, այսինքն՝ դրամ վերցնեն այս կամ այն հիվանդությունը բուժելու համար, դա անբարոյականություն է»,- ասաց նա:

Մայիսի 29-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Առաջին համալսարանական հիվանդանոցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նա շփվել է բժիշկների եւ վիրավոր զինծառայողների հետ որոնք բուժվում են կենտրոնում:

 

Slaq.am – Լրատվական աղբյուր

Leave a Reply

x Close

Like Us On Facebook