Tuesday, April 16, 2024
ՆորություններԺամանց

Բժշկությունը հին աշխարհում

 

Image_1530Հին Հունաստանում սկիզբ դրվեցին անատոմիայի, ֆիզիոլոգիայի, ախտաբանության գիտական արմատները։ Առաջինը հենց հույները կարողացան տարբերակել հիվանդության արտաքին ու ներքին պատճառները։ Բժշկության կլինիկական սկզբունքների և բժշկական էթիկայի հիմնադրման համար մենք պարտական ենք Հիպոկրատին և նրա հետևորդներին։ Հիպոկրատը (Մ.թ.ա. 460-377) իր խառնվածքով մարմնավորում էր գիտնականի և արվեստագետի միասնություն։ Նա հավատացած էր, որ հիվանդությունն առաջանում է, երբ օրգանիզմի չորս հեղուկները՝ արյունը, դեղին լեղին, սև լեղին և լորձը, դուրս են գալիս հավասարակշռությունից։ Նա նաև համոզված էր, որ այս չորս հեղուկներով է պայմանավորված մարդու խառնվածքը՝ ֆլեգմատիկ, սանգվինիկ, խոլերիկ և մելանխոլիկ։ Այս համոզմունքը զուգակցվում է ավելի հին չինական ավանդության հետ, որը հիմնված է Ինի (կանացի սկիզբ) և Յանի (տղամարդկային սկիզբ) միմյանց լրացնող սկզբունքի վրա, որոնց ճիշտ համամասնությունը կարևոր է առողջության համար։ Հիպոկրատի մոտեցումը առողջությանը շատ յուրովի էր։ Նա բուժում էր՝ խորհուրդ տալով շատ առողջարար ֆիզիկական վարժանքներ, հիվանդության ժամանակ հանգիստ և չափավոր, հավասարակշռված սննդակարգ։

24632Արիստոտելը (Մ.թ.ա. 384-322), փոքր կենդանիներին հերձելով և տալով նրանց ներքին օրգանների անատոմիայի նկարագրությունը, հիմք դրեց մարդու մարմնի հետագա ուսումնասիրություններին։ Նրա համար ամենակարևոր օրգանը սիրտն էր։ Նա հավատացած էր, որ այն ոչ միայն արյունատար համակարգի, այլև հույզերի կենտրոնն է։ Թերևս Արիստոտելի հիմնական ներդրումը եղել է հենց ամբողջությամբ վերցված գիտության մեջ։

Հաջորդ մեծ քայլը կատարեց Գալենը (129-199)` կայսրերի ու գլադիատորների բժիշկը Հին Հռոմում։ Գալենն ընդլայնեց հիպոկրատյան գիտությունները և բժշկագիտության մեջ ներդրեց փորձը` որպես ստույգ գիտելիքների աղբյուր։ Նրա աշխատանքները դարձան անատոմիայի և ֆիզիոլոգիայի հանրագիտարաններ։ Նա ուղեղն էր համարում զգացմունքների և մտքերի կենտրոն։ Նա նկարագրել է զարկերակներն ու երակները. ըստ նրա՝ լյարդը հիմնականում երակային արյան համար է։ Նա անգամ ցույց է տվել նյարդային համակարգի գործունեության մեխանիզմը՝ կատարելով խոզի ողնուղեղի հատումներ տարբեր մակարդակներում և ցուցադրելով մարմնի համապատասխան մասերի պարալիզի զարգացումը։ Ըստ Գալենի՝ մարմնով հոսում է 3 տեսակի արյուն. լյարդից երակներով դուրս է գալիս «բնական ոգին», թոքերից զարկերակներով հոսում է “կենաց ոգին”, իսկ “կենդանական ոգին”` ուղեղից։ Սիրտը ընդամենը տաքացնում է արյունը։ Նրա մահից հետո անատոմիական հետազոտությունները դադարեցին և նրա աշխատանքները համարվում էին անսխալական համարյա 1400 տարի։

 

 

 

ազատ հանրագիտարանից

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook