Wednesday, April 24, 2024
Նորություններ

Բիսեքսուալիզմ:Առանձնացնում են բիսեքսուալների 5 տեսակ

Բիսեքսուալությունը (լատ. bi-երկու, sexus-սեռ) սեռական ցանկությունն է և սեռական գործողությունների իրականացումն ինչպես հակառակ սեռի, այնպես էլ նույն սեռի հետ: Ըստ որոշ կարծիքների` բիսեքսուալիզմը միջանկյալ տեղ է զբաղեցնում հոմոսեքսուալության և հետերոսեքսուալության միջև: Պարզվել է, որ հոմոսեքսուալների ֆանտազիաները հիմնականում կապված են նույն սեռի հետ, հետերոսեքսուալների մոտ հիմնականում հակառակ սեռի հետ, իսկ բիսեքսուալների մոտ կա հավասարաչափ չափով ֆանտազիաներ երկու սեռերի հանդեպ: Մաստերսն ու Ջոնսոնը առանձնացրել են բիսեքսուալիզմի առաջացման համար հետևյալ գործոնները.

• սեքսուալ փորձարկումներն , որոնք հաճախ լինում են երկու մոտ ընկերուհինների կամ ընկերների միջև

• խմբակային սեքսի ժամանակ, երբ կինն առավել մեծ հաճելի զգացողություններ ստանում է իր սեռի հետ կոնտակտի դեպքում

• բիսեքսուալության փիլիսոփայության ընդունումն` ելնելով սեփական համոզմունքներից կամ կրոնական հայացքներից:

Ըստ Ֆրոյդի բոլոր մարդիկ ծնվում են բիսեքսուալ, և հետագա հոգեսոցիալական զարգացման ընթացքում մարդն իր համար ընտրում է որևէ կողմնորոշում : Ժամանակակից գիտությունն այժմ ապացուցել է, որ վաղ էմբրիոնալ շրջանում պտուղն ունի երկու սեռին էլ բնորոշ նախաածանցյալներ: Հետագա զարգացման ընթացքում, կախված թե պտուղն ինչ գենետիկական սեռ ունի, ձևավորումը գնում է համապատասխան ուղղությամբ: Բիսեքսուալությունը հաճախ տեղ է գրավում անցումային տարիքում, երբ դեռահասը դեռ ամբողջովին չի գիտակցում իր էրոտիկ նախասիրությունները և փորձարկումներ է անում երկու սեռերի ուղղությամբ: Իրավիճակային բիսեքսուալությունը նկատվում է հիմնականում այն դեպքերում, երբ անհատն երկար ժամանակ գտնվում է փակ տարածքում (բանտ, բանակ և այլն) ու բիսեքսուալ պրակտիկան որոշ ժամանակ օգտագործում է որպես փոխարինող տարբերակ: Առանձնացնում են բիսեքսուալների 5 տեսակ.

• երիտասարդներ, որոնք փորձարկումներ են անում` բացահայտելու համար իրենց սեռական նախասիրությունները,

• մարդիկ, որոնք գտնվում են հոմոսեքսուալությունից հետերոսեքսուալություն անցման փուլում, կամ հակառակը,

• մարմնավաճառներ, որոնք հանդիպում են իրենց սեռի ներկայացուցչի հետ գումարի դիմաց,

• մարդիկ, որոնք ռեակցիա են տալիս բոլոր տեսակի սեքսուալ ազդակներին` անկախ ծագման աղբյուրից,

• մարդիկ, որոնք հակված են սեռական ակտիվության և՛ իրենց սեռի, և՛ հակառակ սեռի հետ: Բիսեքսուալության խնդիրն այսօր ավելի արդիական է, քան հոմոսեքուալությունը: Բիսեքսուալները զզվանք են առաջացնում և՛ հոմոսեքսուալների , և՛ հետերոսեքսուալների մոտ` արդյունքում մնալով լքված ու անտեսված վիճակում:

Հետաքրքրական է, որ հետերոսեքսուալ կանայք իմանալով իրենց ամուսնու բիսեքսուալ կողմնորոշման մասին , սովորաբար բաժանվում են` զգալով զզվանք և ամոթ: Հետերոսեքսուալ տղամարդիկ իմանալով իրենց կանանց բիսեքսուալ կողմնորոշման մասին, ավելի հակված են ներելու: Ըստ Կինզիի տվյալների 30 տարեկանն անց կանանց 9 %-ը և տղամարդկանց 6%-ը բիսեքսուալ են:Ըստ Մաստերսի և Ջոնսոնի տվյալների ԱՄՆ-ի բնակչության 5%-ը բիսեքսուալ են: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է ապրել անհոգ, երջանիկ ու բարեկեցիկ կյանքով: Ոչ մեկ չի ուզում բարդացնել իր կյանքն իր իսկ ջանքերով, հետևաբար մարդուն մեղադրել ինչ-որ բանի համար և չվերլուծելով իրական պատկերը ստեղծված իրավիճակի, իհարկե, անարդարացի է:

Նյութի աղբյուրը՝ sexuallife.do.am

Նյութի հեղինակ՝  Mnac Pahlevanyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook