Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Բնական մաքրող միջոցներ մաքուր ու առողջ մաշկ ունենալու համար

Առողջ լինելու, մաշկային խնդիրներից խուսափելու, ինչպես նաև գեղեցիկ ու երիտասարդ մաշկ ունենալու համար մարդը պետք է անպայման հետևի իր մաշկի մաքրությանն ու օրական գոնե երկու անգամ մաքրի այն: Այս պրոցեդուրան հատկապես կարևոր է քնելուց առաջ, քանի որ այն կօգնի ազատվել օրվա ընթացքում կուտակված աղտից ու կբացի մաշկի ծակոտիները:

 Սովորաբար մաշկը մաքրելու համար կիրառվում են հատուկ խնամքի միջոցներ, սակայն դրանք պարունակում են քիմիական տարրեր, որոնք նույնպես կարող են վնասել մաշկը: Սակայն կան նաև շատ արդյունավետ բնական մաքրող միջոցներ, որոնք ոչ միայն չեն վնասում, այլև սնուցում ու խոնավեցնում են մաշկը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն մաքրել մաշկը և կպաշտպանեն տարբեր խնդիրներից:

Մեղրով մաքրող միջոց

Մեղրը հիանալի միջոց է ինչպես յուղոտ, այնպես էլ չոր ու նորմալ մաշկի համար: Այն խոնավեցնում է մաշկը, ազատում է պիգմենտային հետքերից ու բշտիկներից: Պարզապես հարկավոր է քսել հեղուկ մեղրը մաշկին, մի փոքր մերսել և լվանալ ջրով: Այս դեպքում մեղրը կիրառվում է հեղուկ օճառի փոխարեն, ուստի այն մաշկին երկար թողնելու անհրաժեշտություն չկա:

Կաթով մաքրող միջոց

Կաթը նույնպես հիանալի միջոց է մաշկը մաքրելու համար: Ընդ որում այն կարելի է կիրառել նաև շպարը մաքրելու համար: Այն ոչ միայն կմաքրի մաշկը, այլև կթարմացնի այն, կսնուցի ու կխոնավեցնի: Պարզապես հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել կաթով, քսել այն մաշկին (կարելի է նաև աչքերի ու բերանի շուրջը), այնուհետև սրբել մաքուր բամբակյա սկավառակով:

Ծովի աղով մաքրող միջոց

Շատ արդյունավետ մաքրող ու շերտազատող միջոց է նաև աղը: Այն կարող է օճառին լիարժեք փոխարինող միջոց լինել, քանի որ ոչնչացնում է բակտերիաները, մաքրում է ծակոտիները, շերտազատում է ու գունաբացում մուգ հետքերը:

Հարկավոր է աղին ավելացնել մի փոքր նշի յուղ, շրջանաձև շարժումներով քսել խառնուրդը խոնավ մաշկին, այնուհետև լվանալ մեծ քանակությամբ գոլ ջրով:

Յոգուրտով մաքրող միջոց

Յոգուրտը մաքրում ու խոնավեցնում է մաշկը, իսկ դրան մի քանի կաթիլ կիտրոնի հյութ խառնելու դեպքում կարելի է հասնել էլ ավելի լավ արդյունքի: Այս խառնուրդը մաքրում ու թարմացնում է մաշկը և ազատում է պիգմենտային հետքերից ու բշտիկներից: Հարկավոր է քսել յոգուրտը կամ յոգուրտի ու կիտրոնի հյութի խառնուրդը մաշկին, թողնել 10-15 րոպե, այնուհետև լվացվել ջրով: Հարկ է հիշել, որ կիտրոնի հյութով մաքրող միջոցը չի կարելի օգտագործել առավոտյան, քանի որ արևի ազդեցության հետևանքով այն կարող է դառնալ պիգմենտային հետքերի պատճառ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook