Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱԶԻ ԴԵՄ

Անիսոն սովորական-ունի խորխաբեր, խորխը նոսրացնող հատկություն։ Այն նաև կարգավորում է մարսողությունը, հատկապես այն դեպքերում, երբ նկատվում է փորկապության հակում։ Ունի նաև կծկանքը վերացնող, քրտնամուղ, ջերմությունն իջեցնող, կրծքով կերակրող մայրերի կաթնարտադրությունն ուժեղացնող ազդեցություն։

Կիրառվում է լարինգիտների, բրոնխիտների, բրոնխոէկտազիաների, պնևմոնիաների, ստամոքսի և աղիների կծկանքների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ։ Կիրառում են անիսոնի ջրաթուրմը և եփուկը:

Անիսոն սովորական-1 թեյի գդալ փոշիացրած արմատների վրա լցնել 1 բաժակ ջուր: 8  ժամ թողնելուց հետո քամե:Նույն նստվածքի վրա լցնել  եռացրած ջուր,թողնել  10 րոպե:Քամելուց հետո երկու լուծույթները խառնել իրար,ավելացնել մեղր:Ստացված հեղուկը  խմել  1 օրվա ընթացքւմ   կաթիլներով:

-Եզան լեզու-Подоро́жник-

 -կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով

 Եզան լեզու -130գ չորացրած տերևների վրա լցնել1 բաժակ տաք ջուր, թրմել 2 ժամ:Քամել,խմել 1 օրվա  ընթացքում:

Թուզը օգտագործվել է որպես դեղամիջոց հազի և կոկորդի հիվանդությունների դեմ, դրա համար թուզը թրմում էին եռացրած ջրում կամ կաթում: Պտուղների միջուկը քրտնարտադրության և ջերմիջեցնող հատկություն ունի։ Բացի այդ երկաթի պարունակությունը թզի պտուղներում ավելի շատ է, քան խնձորի մեջ, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում երկաթի պակասություն ունեցող մարդկանց մոտ։ Քանի որ թզենու տերևներում պարունակվում է կումարին (նյութ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը արևի ճառագայթների դեմ), դրանք էլ են օգտագործվում դեղաբուժության մեջ։ Թուզն ունի սնուցող հատկություն, կարգավորում է մարմնի ջերմությունը, հագեցնում է ծարավը։ Թուզը օգտակար է սրտխփոցի դեմ, բրոնխային ասթմայի, հազի, սրտի ցավերի, թոքաբորբի ժամանակ, իսկ նրա օգտագործումը կերակրի մեջ նշի հետ օգտակար է հյուծվածության ժամանակ։ Չորացրած թուզը ունի թուլացնող հատկություն։ Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը, լավացնում է մարսողությունը։ 

Թզենու չորացրած պտուղները  եփել կաթով և ուտել:

Խնձորն ուտել խորոված վիճակում:

Սև հաղարճի տերևներից պատրաստել եփուկ և խմել:

Սերկևիլի  միջուկից պատրաստել թեյ և խմել:

     Տուղտ -Алте́й армянский

Տուղտի պատրաստուկներն օգտագործվում են բրոնխիտների, տրախեիտների, կապույտ հազի, թոքաբորբերի, բրոնխիալ ասթմայի, սուր գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, էնտերոկոլիտների, ցիստիտների, ցավոտ և ակամա միզարձակումների, երեխաների լուծերի, երիկամային հիվանդությունների ժամանակ և այլն:

Տուղտ բժշկական- արմատահյութը խառնել 0.5 բաժակ մեղրաջրի հետ ևխմել օրական  2-3 անգամ   մեկական թեյի գդալ:

Եղինջի  սերմերը խառնել քիշմիշի,թզի,նուշի,ընկույզի և օշինդրի հետ, խառնուրդը մանրացնել պատրաստել թուրմ , քամել և խմել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook