Friday, March 29, 2024
Նորություններ

«Բոլոր առարկաները փոփոխության ենթակա են, դրանց մի մասը կհեշտացվեն, մի մասը դուրս կգան». ԿԳ նախարար

Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Կասկադում հանդիպում ունեցավ դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների եւ կրթության ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների հետ՝ քննարկելու նրանց հուզող հարցերը: Նախարարը խոսեց դասագրքերի մասին, թե ինչպես են նկարագրվում պատմական դեպքերը. «Մարտի 1-ի հետ կապված գիտեք այնտեղ ինչ նկարագրություններ կան, Հոկտեմբերի 27-ի հետ կապված,96-ի իրադարձությունների հետ կապված, 2003-ի, 2008-ի, բոլոր իրադարձությունների վերաբերյալ, հատկապես նորագույն շրջանի: Գոնե առաջիկայում քննարկում կունենանք, բոլոր առարկաները, բոլոր ծրագրերը փոփոխության ենթակա են, դրանց մի մասը կհեշտացվեն, մի մասը դուրս կգան, նոր առարկաներ կմտնեն, որովհետեւ աշխարհը 21-րդ դարում շատ արագ է փոխվում եւ մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ փոփոխություններին, որպեսզի մեր դպրոցը լինի ժամանակակից՝ պահպանելով այն լավագույն ավանդույթները, որ ունեցել ենք դպրոցում: Իրականում մենք ունենք լավ ավանդույթներ եւ դրանք մերժելը կլինի մեծագույն սխալ՝ ԿԳ նախարարության կողմից»:

Մի ուսուցչուհի դժգոհեց dasaran.am-ի հետ կապված, ասաց, որ դա ավելորդ ծանրաբեռնվածություն է ուսուցչի համար, ամեն օր ուսուցիչը պետք է նստի, այնտեղ լրացնի գնահատականները: Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այդ թեմայի հետ կապված կան բողոքներ, բայց կարծում եմ, բողոքը գալիս է նրանից, որ ուսուցիչը մի քանի տեղ նույն աշխատանքը կատարում է թղթային մատյանում, իր անձնական մատյանում, dasaran.am- ում: Իրականում այդ էլեկտրոնային ռեսուրսը շատ կարեւոր ինֆորմացիա է մեզ ամեն վայրկյան փոխանցում, նախարարության համար կարեւոր է, արագ փոփոխություններ ու արագ բարեփոխումներ իրականացնելու ժամանակ այդտեղ կուտակված ինֆորմացիան կիրառվում է: Այդ հարցը կլուծենք: Հիմա նախարարությունում քննարկվում է մատյանները էլեկտրոնային դարձնելու հարցը: Եթե մենք թղթային մատյանը հանենք, ապա որեւէ պրոբլեմ չի լինի արդեն էլեկտրոնային որեւէ ռեսուրսով այդ տվյալները լրացնել, հենց դա կդառնա այն փաստաթուղթը, որ կիրառելի կլինի մեզ համար: Մենք կփորձենք առավելագույնս նվազեցնել, կրճատել թղթաբանությունը: Ուսանողներից մեկը բարձրացրեց մասնագիտական գրականության թարգմանության հարցը: Նախարարն էլ պատասխանեց՝ դպրոցն ավարտելիս աշակերտը առնվազն երկու լեզու պետք է իմանա: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/15/975545/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook