Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Բոլոր կանայք,ովքեր նախապատրաստվում են գնալ արտամարմնային բեղմնավորման , պետք է նաև հիստերոսկոպիկ հետազոտություն անցնեն

Բոլոր կանայք,ովքեր նախապատրաստվում են գնալ արտամարմնային բեղմնավորման , պետք է նաև #հիստերոսկոպիկ հետազոտություն անցնեն։

✅️📌🖊Հիստերոսկոպիան արգանդի լորձաթաղանթի վիդեո հետազոտություն է,որը թույլ է տալիս գնահատել արգանդի լորձաթաղանթի վիճակը և պաթոլոգիական փոփոխությունների դեպքում հատուկ ,փոքր տրամագծով կտրող, այրող մկրատների միջոցով վերացնել այդ պաթոլոգիկ փոփոխությունները։ Իրականացվում է ինչպես ստացիոնար,այնպես էլ ամբուլատոր։

✅️📌🖊Ցուցումները և հակացուցումները շատ են։Այստեղ պարզապես կնշեմ Արտամարմնային Բեղմնավորման #ԱՄԲ համար հիմնավորված ցուցումը։Պարզվել է,որ այն պացիենտները,ովքեր ունեցել են ԱՄԲ ֊ի #անհաջող ցիկլեր ,ունեցել են արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ և մորֆոլոգիական շեղումներ նորմայից ։Յուրաքանչյուր անհաջող ԱՄԲ ցիկլը և’ ֆինանսական կորուստ է ,և’ սթրեսս կնոջ համար,ու ամենախոցելին այն է,որ ԱՄԲ #հորմոնալ պրեպարատները արյան խտությունը բարձրացնելու մեծ հակում ունեն`կանացի սեռական հորմոն`#Էստրոգենների արտահոսքով որովայնի խոռոչ և ներծծում արյան մեջ ։ Գիտենք որ ԱՄԲ ցիկլի ժամանակ հորմոնալ դեղերով խթանվում է ձվարանների ֆունկցիան`բազմաթիվ ֆոլիկուլների առաջացումով,որոնք ձվաբջջից բացի,պարունակում են էստրոգենային հեղուկ։Ձվաբջիջները պունկցիոն ասեղով հավաքվում են,իսկ ասեղից ծակված ֆոլիկուլների էստրոգենային պարունակությունը լցվում է որովայնի խոռոչ ու ներծծվում արյան մեջ`առաջացնելով արյան խտության բարձրացում և հիպերստիմուլյացիոն սինդրոմ`մինչև նույնիսկ թոքերի այտուց։Որպեսզի կինը խուսափի այս բարդություններից, պետք է գիտակցված պահանջի Ռեպրոդուկտոլոգ բժշկից ուղարկել #Հիստերոսկոպիկ հետազոտության։Ներողություն եմ խնդրում այսքան մանրակրկիտ ներկայացնելու,ինչու չէ նաև վախ առաջացնելու համար,սակայն ճիշտ ախտորոշումը և պրեգրավիդար բուժումը կանխորոշում է ԱՄԲ ֊ի ցիկլի ռիսկերը և հղիություն զարգանալու դեպքում էլ #հղիության և #ծննդալուծման վարման պլանները ։Մեր նպատակն է Բժշկելը ու մայրության բերկրանք պարգևելը🌸🩷

🌸 #Հիստերոսկոպիայով միանշանակ ախտորոշում են արգանդի լորձաթաղանթի բոլոր պաթոլոգիկ վիճակները։Որից հետո բուժող բժիշկը հիստերոսկոպիայի ընթացքում վերացնում է կոպիտ,հղիության զարգացմանը խոչընդոտ հանդիսացող պատճառները ու հետագայում էլ նշանակում բուժում` ըստ առաջացման պատճառի ,որպեսզի բարելավվի լորձաթաղանթի նորմալ վիճակը։Սա այսպես կոչված ✅ ️praegravidar #պրեգրավիդար (նախահղիության) բուժում է,որը կոմպլեքսային է ,իր մեջ ներառում է 🎯#հակաբորբոքային 🎯#հորմոնալ🎯#հակաթրոմբոֆիլիկ(արյան խտության կարգավորում)🎯 #դաշտանային ցիկլի վիտամինոթերապիա 🎯 և ի դեմ այն հիվանդությունների,որոնք խոչընդոտում են նորմալ հղիության զարգացմանը 🎯#անտիֆոսֆոլիպիդային հիվանդության թերապիա ,#ռեզուս կոնֆլիկտի վերացում,#արյան խմբային անհամատեղելիության շտկում` ➡️ #պլազմոֆերեզի (արյան մեջ շրջանառվող հակամարմիններից մաքրում )➡️ և այլ մեթոդների օգնությամբ։

✍️✍️✍️Կրկին նշեմ,որ շեշտը դրված է

📍📍📍Արգանդի լորձաթաղանթի #Հիստերոսկոպիկ զննման և փոքր ինվազիվ(փոքր վիրահատական) շտկմանը։ ✍️🌸🌸🌸

Նյութը պատրաստել է`Ժաննա Բալայի Հովհաննիսյանը ` Temus Med բուժ կենտրոնի հիմնադիր մանկաբարձ֊գինեկոլոգ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook