Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Բուլղարական պղպեղով և տավարի մսով աղցան

Բաղադրիչներ

Տավարի միս – 300 գ

Պղպեղ – 180 գ

Թթու վարունգ – 150 գ

Սոխ – 1 հատ

Խնձոր – 1 հատ

Բուսայուղ – 3 ճ/գ

Կիտրոնի հյութ – 1 ճ/գ

Մայոնեզ – 40 գ

Մաղադանոս

Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Միսը երկարավուն կտրատել և լավ տապակել բուսայուղի մեջ։  Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխը, և տապակելով եփել 20-30 րոպե: Միսը պետք է լավ եփվի։ Ավելացնել աղը և սև պղպեղը։

Բուլղարական պղպեղը և մարիանացված վարունգը կտրատել բարակ երկարավուն շերտերով: Խնձորը մաքրել, սերմերը հեռացնել և կտրատել, ավելացնել կիտրոնի հյութը և խառնել, որպեսզի գույնը չփոխի։

Ցանկալի է «Սիմիրենկոյի» նման քաղցր-թթու խնձոր վերցնել, որպեսզի աղցանին յուրահատուկ համ հաղորդի։

Միավորել տապակած տավարի միսը, կտրատած բանջարեղենը և խնձորը․ ավելացնել մայոնեզ և խառնել։

Աղցանը կարող եք զարդարել ցանկացած կանաչիով և մատուցել։

 168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook