Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսական բուժամիջոցներ հոդերի ցավը մեղմելու համար

*Մատնունի-50-100 գ փոշիացրած բուսահումքը եփել  0.5լ ջրում 20 րոպե: Քամել, խմել օրական  6-8 ճաշի գդալ:

Մատնունի, Հինգտերևի, Հինգամատնե, Արծաթախոտ-4e39f3922fabc647c9d211a35619ced4

Բուժիչ նպատակներով օգտագործվում է վերգետնյա մասը, որում օգտակար նյութերն առավել շատ են ծաղկման շրջանում։ Պարունակում է դաբաղանյութեր (մոտ 9,5 տոկոս), ֆլավոններ (2,5 տոկոս), ֆենոլկարբոնային թթուներ, լիպիդներ, կումարին, դառնանյութ, խեժ, ֆիտոստերին, բոր, մարգանեց, ցինկ, անտոցիաններ, ասկորբինաթթու և այլն։

Բույսն օգտագործվում է միայն ժողովրդական բժշկությունում` բրոնխիտի, լարինգիտի, քրոնիկ ստամոքսաբորբի (ոչ բավարար ստամոքսահյութի արտազատում), կոլիտի, լուծի, այտուցների, միզապարկի բորբոքման, քրոնիկ պիելոնեֆրիտի, ներքին արյունահոսությունների, մարսողության խանգարման, փքվածության դեպքում։ Արծաթախոտից ստացված պատրաստուկներն ի զորու են վերականգնել թոքախտի ինֆեկցիայով խոցված մազանոթները, օգտակար են առիթմիայի, ստենոկարդիայի, արյան հիվանդությունների համալիր բուժման ընթացքում։

*Սեզ- 4 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր,պահել 12 ժամ: Քամել, նստվածքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10 րոպե, քամել: 2 լուծույթներն խառնել իրար: Խմել մեկ օրվա ընթացքում:

*Սոճի սովորական-500գ թոշիացրած բուսահումքը եփել 0.5լ ջրում կես ժամ: Լուծույթը քամել, լցնել  լոգարանի ջրի մեջ և լոգանք ընդունել:

Սոճին օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ՝ բուժելու ռևմատիզմը, մաքրելու շնչուղիները, ինչպես նաև բուժելու հազը, թոքերի հիվանդությունները:275px-pinus_ponderosa_cones

Սոճին ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Սոճու կոները կարող եք օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, սակայն լավագույն արդյունքի համար հարկավոր է գարնանն օգտագործել:

Պետք է միշտ սոճու երիտասարդ կոներ ընտրել, 3-5 սմ-անոց, քանի որ ժամանակի ընթացքում կոնը կորցնում է իր օգտակար հատկանիշները: Երիտասարդ կոները հարուստ են վիտամին C-ով, հակաօքսիդանտներով և բազմաթիվ եթերային յուղերով, դառը միացություններով, տանիններով, օսլայով, հանքային աղերով: Կեղևը պարունակում է եթերային յուղ: Ասեղնատերևները պարունակում են վիտամին C, կարոտին , եթերայուղեր, դառը միացություններ, վիտամին K : 

 

պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook