Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսական բուժիչ միջոցներ հազի դեպքում

 Սխտոր-խորոված կամ եփած սխտորի պճեղը թաթախել մեղրի մեջ և ուտել:

529fa13a8f0732b6bf5fsxtor-1Դեռևս հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի է եղել սխտորի բուժիչ հատկությունների մասին: Սխտորով փորձել են բուժել բոլոր հայտնի հիվանդությունները, և հիմնականում դրանք դրական մեծ ազդեցություն են ունեցել կամ բուժել են:   Առաջին հերթին` սխտորը ախտահանիչ ամենաուժեղ հատկությունն ունի, որը լավագույնս պայքարում է վիրուսների, վնասակար և հիվանդածին մանրէների դեմ: Սուլֆիդների ախտահանիչ հատկությանը օգնում է նաև սխտորի մեջ պարունակվող ալլիցինը, որը շատ ուժեղ անտիբիոտիկ է: Սխտորը կարգավորում և բարելավում է արյան շրջանառությունը, խթանում է սրտի աշխատանքը, օրգանիզմից հեռացնում է շլակները, բարձրացնում է տոնուսը, աշխատունակությունը: Հնագույն ձեռագրերում սխտորի մասին նաև հիշատակվում է` որպես ֆիզիկական ծանր աշխատանքից և ծանր հիվանդություններից հետո օրգանիզմը վերականգնող միջոց: Այն լավագույնս նպաստում է արյունատար անոթների վիճակի բարելավմանը, հարստացնում է վիտամիններով և հազվագյուտ մետաղների աղերով:

 Նշենի– նուշը մանրացնել, խառնել մեղրի հետ: Ստացված խառնուրդը ուտել օրը 2 անգամ, 1-ական գդալ, առավոտյան և երեկոյան: Բուժման համար օգտագործել 3 օր:

Իշառվույտը, ուրցը, հոռոմ-սամիթի պտուղները, անանուխը 5-ական գրամ, եզան լեզվի տերևները, տուղտի արմատները և տատրակի տերևները 20-ական գրամ, լավ մանրացնել, խառնել միմյանց: 1ճաշի գդալ բուսահումքի վրա  լցնել 1 բաժակ ջուր,պահել 2 ժամ, ապա եփել մի քանի րոպե: Թրմել, քամել, խմել` մաս-մաս, տաք վիճակում օրվա ընթացքում:

picture_1392Իշառվույտ-բույսի մեջ հայտնաբերված է գլիկոզիդ մելիլոտոզիդ, որը հումքի չորացման հետևանքով վեր է ածվում 0,4-0,9% կումարինի. դրանով էլ պայմանավորված է իշառվույտի դուրեկան հոտը: Վերգետնյա մասը պարունակում է նաև դիկումարին, կումարաթթու, մելիլոտին, մելիլոտոլ, միլիլոտաթթու, ցիմարին, վիտամիններից` C, E, կարոտին, դաբաղանյութեր, խոլին, մինչև 17% սպիտ, պուրինային ածանցյալներ, եթերայուղ, լորձ, խեժանյութ, ֆլավոնային գլիկոզիդ, սերմերը` մինչև 42% ճարպայուղ:Առանձին կամ խառնված այլ դեղաբույսերի հետ, թուրմի, եփուկի, թրջոցների, լոգանքի և այլ ձևերով Ավիցեննան դեղաբույսն օգտագործել է գլխացավերի, գլխի փակ վնասվածքների, անքնության, մելանխոլիայի, վերջույթների թուլության և անդամալուծության, մկանային սպազմների, աչքի բորբոքումների, արյունազեղումների, քաղցկեղի, լուսավախության, ակնաջի ցավերի և բորբոքումների, լեզվի ախտահարումների, պլևրիտների, որկորի և ստամոքսի ուռուցքների, փսխումների, ստամոքսի սուր և քրոնիկական բորբոքումների ժամանակ և այլն: Մ. Հերացին խորհուրդ է տվել բարձր ջերմերի և գլխացավերի ժամանակ գոլորշահարել գլուխն իշառվույտի և երիցուկի եփուկով կամ նույն եփուկի մեջ լոգանք դնել ձեռքերն ու ոտքերը: Նա խորհուրդ է տալիս լոգանք ընդունել նաև իշառվույտի, սուսանբարի և խնկածաղկի խառնուրդով, իսկ ֆլեգմոնան բուժելու համար թրջոցալաթ դնել իշառվույտի, կորնգանի սերմերի և օձագալարի խառնուրդից` կտավատի ձեթի հետ միասին:Ժամանակակից բժշկության մեջ իշառվույտի պատրաստուկները կիրառվում են քրոնիկական բրոնխիտների, միգրենի, անքնության, ջրգողության, աղեփքանքի, գլխացավերի, հիպերտոնիկ հիվանդության, աղիների և միզապարկի կծկողական ցավերի, հիսթերիայի, նևրասթենիայի, մելանխոլիայի, հատկապես կլիմաքսի հետ կապված դաշտանային շեղումների, ձվարանների բորբոքումների, սակավամիզության, ստնտու կանանց թերկաթնարտադրության ժամանակ:

 Հացահամեմի սերմերը, հոռոմ-սամիթի պտուղները, սև թանթրվենու ծաղիկները 10-ական գրամ, լորենու ծաղիկներն ու եռագույն մանուշակ խոտաբույսը 20-ական գրամ, փոշիացնել, խառնել միմյանց: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած և սառեցրած ջուր, պահել 2 ժամ, ապա մի քանի րոպե եռացնել:Թրմել, քամել, խմել մաս-մաս,  օրվա ընթացքում, տաք վիճակում:

Շաղգամ– մանրացնել, 2ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել: Խմել ճրական 4 անգամ` 1/4 բաժակ:

Ուրց– օգտագործել որպես թեյ:

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook