Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսական թուրմեր, որոնք կարելի է օգտագործել սրտային թուլության դեպքում

Կատվախոտի արմատները, թուրինջ խոտի տերևները, հազարատերևուկ խոտաբույսը` 10-ական գրամ, անիսոնի արմատները 20 գ, փոշիացնել, խառնել միմյանց: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 1-2 ժամ: Քամել, խմել օրվա ընթացքում մաս-մաս:

Առյուծագի խոտաբույսը`20 գրամ, կատվախոտի արմատները, նարդոսի ծաղիկները, քեմոնի և հոռոմ-սամիթի պտուղները 10-ական գրամ, փոշիացնել, խառնել միմյանց:  Ստացված բուսահումքից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել  1-2 ժամ, քամել: Խմել մեկ օրվա ընթացքում 3 անգամից:

Նարդոս -Lаванда–Բուժիչ նպատակներով օգտագործում են ծաղիկը, տերևը, ցողունը։ Հումքը մթերում են ծաղկման շրջանում, հյուսում ցողունները և չորացնում։ Ծաղիկներն ավելի մեծ քանակությամբ եթերային յուղ են պարունակում, դրանք կարելի է օգտագործել ծաղկելուց 7-10 օր անց։ Թարմ ծաղիկը %d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fպարունակում է` մինչև 1, իսկ չորը` 3 տոկոս եթերային յուղեր, նաև դաբաղանյութ, ֆլավոններ, ֆիտոստերոլներ, խեժեր, դառնանյութ, ուրսոլաթթու։ Բացի եթերային յուղից` բույսից ստանում են նաև կումարին և գերնիարին։ Նարդոսի յուղը կիրառվում է թարախային վերքերի, մաշկային հիվանդությունների, նևրալգիայի բուժման համար։Ունի միզամուղ և մաղձը հեղուկացնող հատկություն։ Ծաղիկի թուրմը լավացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը։ Բուլղարները նարդոսի յուղով բուժում են պնևմոնիան, ռինիտը, լարինգիտը, կիրառում են ստոմատոլոգիայում։ Լայն կիրառություն ունի նաև նարդոսի մեղրը` նվազեցնում է գլխացավը, կիրառում են միգրենի, տախիկարդիայի, ականջի բորբոքման և աղմուկի բուժման ընթացքում, նվազեցնում է ոսկորների ցավը։Արոմաթերապիայում օգտագործվում է որպես աշխատունակությունը բարձրացնող, հոգնածությունը նվազեցնող, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը կարգավորող միջոց։ Բույսի պատրաստուկները լավացնում են ախորժակը, հանգստացնում որովայնի ցավերը, նյարդային լարվածությունը, որոշ դեպքերում` բուժում անքնությունից։

Առավոտյան կատվախոտի մանրացրած արմատներից 1 թեյի գդալ լցնել մեկ բաժակ ջրի մեջ,պահել 10-12 ժամ, երեկոյան եփել, քամել, խմել քնելուց առաջ, կումերով: Խորհուրդ է տրվում խմել նյարդային սրտխփոցի դեպքում:

Կուժկոտրուկ-6-8 գրամ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 200 գրամ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրվա ընթացքում: Խորհուրդ թ տրվում  խմել սրտի անբավարարության դեպքում:

240px-adonis_ramosa3

Կուժկոտրուկ-ադոնիս-ամանկոտրուկ-Պտուղը կնճռոտ բազմընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, ադոնիդ, կումարին, ներկանյութ (արմատները) և այլն: Պատրաստուկներն օգտագործում են սիրտանոթային անբավարարության ժամանակ:

 

 

Բոլոր բուժական  բուսամիջոցներից օգտվելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook