Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսական միջոցներ քրտնարտադրության դեմ

Այծախոտ-բազմամյա դեղաբույս է։Տարածված է Իջևանի, Վանաձորի, Ստեփանավանի շրջանում։  Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին։  Բուժահումք են համարվում սերմերն ու ծաղկած բույսի տերևները։ Տերևները չորացնել ստվերում, լավ օդափոխվող տեղում։ –խմել եփուկը:

galega

Առյուծագի- Ծաղկաբույլը հասկանման Է, ծաղիկները՝ մանր, վարդագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը քառընկուզիկ է։ Աճում է աղբուտներում, տնամերձ հողամասերում, այգիներում, բանջարանոցներում։ Բազմանում է սերմերով՝ ինքնացան կամ ցանովի։Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է նաև  որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառներում։ Այն կիրառվել է նաև վախի և շնչարգելության դեպքերում։

1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի  վրա լցնել 0.5 լ սպիտակ գիի, թողնել մնա 3-4-օր: Խմել օրական 3 անգամ` 1-ական թեյի գդալ քաղցած ժամանակ:

timthumb-1

 

ԴրախտածառСкумпия – Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ցածրադիր և միջին լեռնային, գոտիներում։ Աճում է քարքարոտ, բաց, թեք լանջերին, թփուտներում, անտառեզրերին։ Ցողունի բարձրությունը 4-5 մետր է, բնափայտը՝ դեղին կամ դեղնականաչավուն։

100 գ տերևները փոշիացնել, վրան լցնել 1 լ ջուր, եփել: Եփուկը քսել քրտնող մասերին:

800px-cotinus_coggyria

Երիցուկ– ա. Խմել թուրմը, բ. եփուկը խառնել  լոգարանի ջրին և լոգանք  ընդունել:

vyberi-tsvetok-i-uznaj-o-sebe-chto-to-interesnoe_5b8058d804346695935c41900eb7c8c3

Զոպա-ИССОП- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա  լցնել  1 բաժակ եռացրած ջուր: 1 օրվա չափաբաժինն է:

zufa-otu

Կաղնի– 500գ բուսահումքը  կես  ժամ եփել 3-4 լ ջուր: Եփուկը խառնել լոգանքի ջրին և  լոգանք ընդունել:

28059

Կատվալեզու– ա. Չորացրած ծաղիկներով թեյ պատրաստել  և խմել  օրական  3-4 անգամ 0.5-ական բաժակ: բ. 4 ճաշի գդալ փոշիացրած տերևների  վրա լցնել 1 լ եռացրած ջուր: Թողնել մնա  ամբողջ գիշերը: Խմել օրական  3-4 անգամ կեսական բաժակ:

800px-bidens_tripartita_003

Մորի–ա. խմել պտուղներից  պատրաստված ջրաթուրմը: բ. 1 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, եռացնել  15-20 րոպե: Խմել որպես թեյ:

184

Leave a Reply

x Close

Like Us On Facebook