Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսամիջոցներ միզապարկի բորբոքման համար

blueberrie   Հապալասենի-3-4 ճաշի գդալ չորացրած, փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ ջուր և եփել 15 րոպե: Թրմել, քամել, խմել կումերով 1 օրվա ընթացքում:

Հողմածաղիկ- 2 գրամ չորացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել կումերով 1 օրվա ընթացքում:-220px-anemones5

Հողմածաղիկ- Anemone-եղաբույս է։ Պարունակում է ալկալոիդներ, սապոնին, ներկանյութ և այլն։ Պտուղը բազմընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են.
Պատրաստուկներն օգտագործում են ռևմատիկ ցավերի, գլխացավի, ատամնացավի, գորտնուկի բուժման ժամանակ, նաև որպես միզամուղ, քրտնաբեր, արյան մակարդելիությունը բարձրացնող միջոց։

Տորոն- 1 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, պահել 8 ժամ: Քամել , նստվածքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 15 րոպե, քամել և երկու լուծույթները խառնել միմյանց հետ: Խմել  մաս-մաս օրվա ընթացքում:1413-010-toron_nerkatu_marena_krasilnaya_rubia-tinctorum_3_henriettesherbal-com

Մ. Հերացին («գունարմատ» անվան տակ) դեղաբույսն օգտագործել է որպես միզամուղ` ձգձգվող ջերմերի, ջրգողոթյան, լյարդի և փայծաղի հիվանդությունների ժամանակ: Բժշկապետը նշում է, որ այլ բուսամիջոցների հետ խառնված, տորոնն օգտակար է ստամոքսամուտքի ուռուցքների ժամանակ: Ամիրդովլաթը դեղաբույսը («ֆուֆվայ» կամ «տորուն» անվանումներով), բացի վերոհիշյալ դեպքերից, օգտագործել է նաև ճաղատության, դեղնուկի, ծնկան ցավերի, պիսակի, քոսի, էկզեմայի, իմպետիգոյի, գազանահարության, քթային արյունահոսության, գլխի և դեմքի մաշկի օջախային մազաթափության, նևրալգիաների, կոնքացավի և ընդհամուր թուլության ժամանակ: Բացի այս բոլորից, բժշկապետը նշում է, որ դեղաբույսը միզամուղ է, նպաստում է վիժմանը, լուծում է միզաքարերը, մաքրում և թարմացնում է դեմքի մաշկը:

Վուշ-սերմերի վրա լցնել եռացրած ջուր, թրմել 2-3 ժամ, քամել և խմել քնելուց առաջ:

Միզապարկի բորբոքում, ցիստիտ, միզապարկի լորձաթաղանթի բորբոքում՝ պայմանավորված վարակի թափանցմամբ։ Ըստ ընթացքի լինում է սուր կամ քրոնիկական, ըստ տեղային փոփոխությունների բնույթի՝ կատարային (հասարակ), արյունահոսական և այլն։ Առավել հաճախ կանանց մոտ հանդիպում է մրսածության հետ կապված սուր բորբոքումը։ Ախտանշաններն են՝ որովայնի ստորին հատվածի և սրբոսկրի ցավեր, ցավոտ հաճախամիզություն, վերջում՝ արյան արտազատում։ Մեզում հայտնաբերվում են սպիտակուց, լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, բակտերիաներ։ Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ։ Ընթացքը ձգձգվելիս անհրաժեշտ է պարզել պատճառը ։

 

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook