Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսամիջոցներ որոնք կարելի է օգտագործել ֆարինգիտի դեպքում

Բաղարջուկ-2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած, սառեցրած ջուր, թրմել 3-5 ժամ: Քամել, խմել  կումերով, օրական  1-2 բաժակ:

pipert-jpg-86a12536fdc1c2076a553528e66cf662Փիփերթ կամ մոլոշ (լատ.՝ Malva), բալբա, բաղարջուկ, փիփերթազգիների (տուղտազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։Որոշ տեսակներ դեղաբույսեր են (ունեն խորխաբեր, փափկեցնող հատկություններ). պարունակում են վիտամիններ E, C, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։

 

Ընկուզենի-5գ փոշիացրած տերևները եփել 1 բաժակ ջրում, քամել, կատարել ողողումներ:

Թզենի-200գ չոր թուզը մանրացնել և եփել կաթի մեջ այնքան, որ ստացվի թանձր սերուցքանման զանգված: Թողնել սառչի և քիչ քիչ ուտել:

Խնկունի- 2 թեյի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Կատարել ողողումներ:

Репейничек аптечный. երեսնակrepeynichek2

Երիցուկի ծաղիկները15 գ. եղիսպակի տերևները 15 գ, երեսնակի վերգետնյա հատվածը20 գ. մանրացնել, խառնել միմյանց: 1ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել երեկոյան 1-2 բաժակ:

Մեղրուկ- 4 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 15 րոպե, քամել: Ավելացնել շաքար կամ մեղր: Խմել մեկ օրվա ընթացքում:

________________Թոքախոտ, Մեղրուկ, Մեղրախոտ– ունի շատ խիստ արտաայտված բուժիչ նշանակություն: Բուժում և կանխարգելում էբազմաթիվ հիվանդություններ (շաքարային դիաբետ, ինսուլինի կլանման ինտենսիվացում, շագանակագեղձի բորբոքում, գլիկեմիա, ստենակարդիա, սրտամկանի սնուցման խանգարում, ատամների  կարիես, պարադոնտոզ,աղեստամոքսային խոցեր, ուռուցքներ, ենթաստամոքսային գեղձիբորբոքում, մանկական դիաթեզ, ճարպակալում, հիպերտոնիա, քնի խամգարումներ, հիշողությանվերականգնում, մաշկի բորբոքումէկզեմա, արյան  մեջ խոլեստերինի  պարունակության  իջեցում, ազատ  ռադիկալների ազեցության չեզոքացում, թափանցիկ և էլաստիկ է դարձնում բջջայինթաղանթները, ալկոհոլիզմ, նարկոմանիա, ծխախոտային կախվածություն, օստիոպարոզ, էնդոկրինհիվանդությունները,իմունային համակարգի վերականգնում, հակամիկրոբայինազդեցություն,շնչառական հիվանդություններ, հակասնկային  ազդեցություններ և այլն):

 Բույսը չունի և ոչ մի  հակացուցում: Օգտագործելի   չափաքանակը 0.4-0.5 գրամ` 1կգ քաշիհաշվով,միջինում` 5-7 գ չոր  տերև:

Օգտագործվում  էօրգանիզմում ռադիոակտիվ միացությունների չեզոքացման նպատակով, սննդիբնագավառում, որպես  շաքարին փոխարինող (կաթնամթերքի, հրուշակեղենի, հացաթխման, զովացուցիչ  ջրերի, թեյերի, թուրմերի, օշարակների, մուրաբաների, կոմպատների, կետչուպների, սոուսների մեջ և այլմ, 1:30 հարաբերությամբ), դեղերի, կենսապես ակտիվ հավելումների, կոսմետիկայի, կոնսերվանտների, ատամի քսուքների, մաստակների և այլ բնագավառներում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook