Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսամիջոցներ որոնք կարելի է օգտադործել թութքի դեպքում

Sedum_glaucophyllum3

 

Գառնադմակիկ-Թանթռնիկ (լատ.՝ Sedum), փերփեր, գառնադմակիկ,__1 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թողնել սառչի, քամել: 1 օրվա չափաբաժինն է:

 

 

Գարի- օգտագործել ածիկը:

Դրախտածառ- 100 գ փոշիացրած տերևների վրա լցնել 1 լ ջուր: Եփել և լուծույթով թրջոց դնել կամ քսել  թութքի վրա:

Cotinus-cogygria-Royal-Purple-fruits-000-copie-1Դրախտածառն ունի մի շարք առավելություններ՝ գեղեցիկ է ու գունագեղ, հեշտությամբ է դիմանում է քաղաքային աղտոտվածությանը, չի հիվանդանում, խնամք չի պահանջում, չորադիմացկուն է և աճում է ցանկացած պայմաններում, տալիս է առատ արմատային մացառներ և ունի հողամրացնող հատկություն, ինչը կարևոր է մեր պայմաններում, երկարակյաց է (լավ պայմանների դեպքում կարող է ապրել մինչև 100 տարի):

Բժշկության մեջ օգտագործվում են դրախտածառի պտուղներն ու տերևները՝ Folia Cotini:Տերևները պարունակում են դաբաղանյութեր, օրգանական թթուներ, վիտամիններ, եթերայուղեր, ներկանյութեր, մեթիլային եթեր և այլն: Դրախտածառի տերևներից պատրաստված դեղանյութերն հմնականում արտաքին օգտագործման համար են, կիրառվում են արնահոսող վերքերի դեպքում,  արնահոսությունը դադարեցնելու, արյունը մակարդելու նպատակով, ինչպես նաև որոշ մաշկային հիվանդությունների դեպքում: Տերևներից ստացվում է մաքուր, բժշկական տանին (tannin):

Ժողովրդական բժշկության մեջ դրախտածառի տերևների և պտուղների եփուկն օգտագործվում է թարախակալած վերքերի լվացման համար, ինչպես նաև այրվածքների, վերջույթների ցրտահարության և մաշկային այլ հիվանդությունների դեպքում:

Եղինջ խուլ- ա. Խմել բույսից պատրաստված եփուկը:

բ. 4-6 թեյի գդալ փոշիացրած ծաղիկների վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր: Թողնել սառչի , քամել: 1 օրվա չափաբաժինն է:

գ. ծաղիկները փոշիացնել և ընդունել դանակի ծայրով օրական 1-3 անգամ` կերակրի հետ:

Երիցուկ- 2-3 ճաշի գդալ փոշիացրած ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Պահել լավ փակվող ամանում: Լուծույթով լվացում կատարել:

Ընկուզենի-խաշած տերևների տաք մզվածքով լվացում կատարել:

Խլածաղիկ-2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ սառը ջուր: Թողնել 8 ժամ, քամել, խմել: 1 օրվա չափաբաժինն է:

Scrophularia_nodosa_jfg1                                                       Խլածաղիկ (լատ.՝ Scrophularia), խռովխոտ, խլաբույս, Scrophularia_nodosa9խլածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, սապոնիններ, աղաղանյութեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, լեղամուղ, հակաճիճվային, հակաբորբոքային միջոց։ Թունավոր է և մեղրատու։

 

Կաղնի սով.-500 գ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 3-4 լ ջուր և եփել կես ժամ: Լուծույթը կարելի է խառնել  լոգարանի ջրի հետ և լոգանք ընդունել: Թրջոցի կամ ցնցուղման համար լուծույթը խառնել հավասար քանակությամբ ջրի հետ:

Հազարատերևուկ սով. -2 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 0.5 լ ջուր և եփել: Եփուկով թրջոց դնել թութքի վրա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook