Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսամիջոցներ ստամոքսի բորբոքման համար

Ալոե-100 գ. 3-5 տարեկան հաստ տերևները աղալ. քամել, խառնել  100գ. մեղրի հետ: Օրական խմել 3 անգամ 1-ական թեյի գդալ ուտելուց 15-20 րոպե առաջ: Օգտագործել 3 շաբաթ:

file_30748_8625269Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե (A. arborescens), որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։

Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։

Բամիա- ուտել եփած պտուղները:

bamiaԲամիայի կանաչ պատիճներում  պարունակվում է վիտամին A, C, K, B6, ինչպես նաև կալցիում, մագնեզիում, երկաթ և այլն:Այդ բանջարեղենը հարուստ է նաև  սպիտակուցով ու դիետիկ մանրաթելերով: Նրանում ֆոլաթթուն այնքան շատ է, որ այն խորհուրդ է տրվում ընդգրկել 4-12 շաբաթական հղիների սննդակարգում:Շնորհիվ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող հատկության, բամիան շատ օգտակար է համարվում դիաբետիկների համար: Այն օրգանիզմից դուրս է բերում «վատ» խոլեստերինն ու տոքսիները, կանխում է փորկապությունն ու փորափքանքը, բուժում է  ստամոքսի խոցը, նպաստում է  աղիներում պրոբիոտիկ բակտերիաների բազմացմանը:Բամիան գրեթե հակացուցումներ չունի, բացի յուրօրինակ անհանդուրժողականությունից: Այն օգնում է բուժել անգինան ու հաղթահարել քրոնիկ հոգնածությունը: Այն նաև օգնում է ազատվել ասթմայի նոպաներից և օգտակար է աթերոսկլերոզի կանխարգելիչ բուժման դեպքում:

Թզենի – օգտագործել թարմ և չորացրած պտուղները:

fbf073fԴեղագործության մեջ օգտագործվում են թզի տերևները, որոնք հավաքում են բերքահավաքից հետո՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և չորացնում։Շատ վաղ ժամանակներից թուզն օգտագործվում է բժշկության մեջ։ Այն օգտագործվել է որպես դեղամիջոց հազի և կոկորդի հիվանդությունների դեմ, դրա համար թուզը թրմում էին եռացրած ջրում կամ կաթում: Պտուղների միջուկը քրտնարտադրության և ջերմիջեցնող հատկություն ունի։ Բացի այդ երկաթի պարունակությունը թզի պտուղներում ավելի շատ է, քան խնձորի մեջ, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում երկաթի պակասություն ունեցող մարդկանց մոտ։ Քանի որ թզենու տերևներում պարունակվում է կումարին (նյութ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը արևի ճառագայթների դեմ), դրանք էլ են օգտագործվում դեղաբուժության մեջ։ Թուզն ունի սնուցող հատկություն, կարգավորում է մարմնի ջերմությունը, հագեցնում է ծարավը։ Թուզը օգտակար է սրտխփոցի դեմ, բրոնխային ասթմայի, հազի, սրտի ցավերի, թոքաբորբի ժամանակ, իսկ նրա օգտագործումը կերակրի մեջ նշի հետ օգտակար է հյուծվածության ժամանակ։ Չորացրած թուզը ունի թուլացնող հատկություն։ Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը, լավացնում է մարսողությունը։ Թզի հյութը օգտակար է նաև մկանային և հոդային ցավերի, մաշկի հիվանդությունների, երիկամների և միզասեռական օրգանների քարերի, լյարդի մեծացման և ցավերի ժամանակ։

Վաղենակ- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել, խմել օրական 2-3 անգամ` 30-40-ական կաթիլ:

Հոռոմ- սամիթի պտուղները, տուղտի արմատները, երուիցուկի ծաղիկները, սեզի կոճղարմատը, բիանի արմատները` 20-ական գրամ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 Ճաշի գդալ բուսահումքը եփել 1 բաժակ ջրում: Թրմել, քամել, խմել օրական 1 բաժակ եփուկ ուտելուց առաջ:

 

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook