Thursday, March 28, 2024
Նորություններ

Գարդասիլ. կողմ, թե՞ դեմ

Շատերը չեն գրում ու չեն խոսում այս թեմայով, բայց վստահ եմ, որ այս հարցը հուզում է ԲՈԼՈՐԻՆ:

Այստեղ ես գրելու եմ իմ անձնական կարծիքը՝ որպես հայր, բժիշկ և հայ:

Այս մասին գրում է Դավիթ Աբրահամյան իր ֆեյսբուքյան անձնական էջում , ներկայացնելով իր անձնական կարծիքը:

Խոսելու եմ հայ իրականությունից:

Ծանոթացե՛ք, գեղեցիկ ծաղկեփունջ հիշեցնող այս մարմինը հենց պապիլոմավիրուսն է (HPV):

Հաճախ այս «հրաշք ծաղկեփունջը» պատանյակն առաջին անգամ «նվեր է ստանում» մի «փորձառու» կնոջից, որին «պատիվ է տալիս» իր մեծ ախպերը կամ ընկերը, երբեմն նույնիսկ հայրը: «Բա ո՞վ պԴի տղուն տղամարդ սարքի…» Այդ ընթացքում իհարկե մոռանում են պահպանակի մասին (եթե ընդհանրապես գիտեն, թե դա ինչ է) կամ պահպանակը հագնում են միայն հղիությունից խուսափելու համար… Չնայած հաճախ պահպանակն էլ չի փրկում:

Նույնիսկ երբեմն չամուսնացած աղջիկներն են ասում (հավանաբար իրենց այդպես համոզել են), որ կուզեին ամուսնանալ մինչ այդ արդեն «աչքը կշտացած», «փորձառու», իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ: Մինչդեռ նման տղամարդն իր «ծաղկեփնջով» կարող է մի օր պատուհաս դառնալ իր իսկ կնոջ, մասնավորապես արգանդի վզիկի համար: Նաև հայերիս մեջ «հարիֆություն» է համարվում, երբ ամուսինը «լևի չի գնում»:

Մյուս կողմից, հայ հասարակության մեջ փորձում են արմատավորել, որ մինչև ամուսնանալը աղջկա (էլ չեմ ասում՝ տղայի) կույս մնալը «հետամնացություն» է: Ակտիվ քարոզ է գնում. ում հետ ուզում ես, երբ ուզում ես, որտեղ ուզում ես և ոնց ուզում ես եղիր… Ազատություն է… Դե կինոյով այդպես է 😉

Իսկ հիմա եկեք կտրվենք մեր դառն իրականությունից, և դիտարկենք «փչացած» Ամերիկայի ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպության՝ Հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնի (CDC) խորհուրդները. ինչպես խուսափել HPV-ից.
1. Պատվաստվել. CDC-ն խորհուրդ է տալիս [ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ] 11-12 տարեկան ՏՂԱՆԵՐԻՆ և ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ներարկել HPV-պատվաստանյութի 2 դոզա՝ HPV-ով հարուցված քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու համար:
2. Անցնել արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ. 21-65 տարեկան ԿԱՆԱՅՔ պետք է տարեկան 1 անգամ այցելեն գինեկոլոգի:
3. Օգտագործել պահպանակ սեռական ակտի սկզբից ևեթ: Սա կարող է նվազեցնել HPV-վարակի ռիսկը, սակայն վարակը կարող է անցնել պահպանակով չծածկված մասերով: Ուստի պահպանակը HPV-վարակից լիարժեք խուսափելու միջոց չէ:
4. Լինել փոխադարձ մոնոգամ (մենամուսնական) հարաբերությունների մեջ, կամ սեքսով զբաղվել միայն այն անձի հետ, ով սեռական հարաբերություն է ունենում միայն Ձեզ հետ:

Եվ ոչ մի պարտադրանք…

Հ.Գ. Այդ CDC-ի խորհուրդների 4-րդ կետը մի տեսակ շատ «հետամնաց» է, հը՞ն…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook