Wednesday, April 24, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Գեղեցիկ են, բայց վտանգավոր

Չնայած՝ բարձրակրունկները կնոջ արտաքին տեսքը դարձնում են էլ ավելի յուրօրինակ, սակայն մի քանի ժամ քայլելն իսկական տանջանք է գրեթե բոլոր կանանց  համար: Ոտքերը հայտնվում են անբնական դիրքում, բարձրակրունկ կոշիկը փոխում է ոտնաթաթի դիրքը, ուղղում դեպի ներքև, նրա ճիշտ գործելուց  է կախված ոտքերի, ողնաշարի, անոթների առողջությունը:
Արդյունքում կարող են ցավեր առաջանալ ոչ միայն ոտնաթաթերում, այլև ոտքերի տարբեր հատվածներում, խեղվել նյարդային վերջույթները, ճաքեր առաջանալ ոսկորներում, երբեմն դառնալ կոտրվածքների, վնասվածքների պատճառ:

Վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 10-երորդ կին շաբաթվա ընթացքում երեք անգամ կրում է բարձրակրունկներ, և չնայած, որ կանանց ոտքերը պարբերաբար ոլորվում են, ամեն երրորդ կին բարձրակրունկների սիրահար է:

Կանանց խորհուրդ է տրվում բարձրակրունկներ ընտրելիս 5սմ բարձրությունից ոչ ավել կոշիկներ կրել և այն էլ ոչ երկար ժամանակով, չարժե վազել կամ արագ-արագ քայլել, որպեսզի ոտքերում ճնշումը չմեծանա:
Բարձրակրունկ կոշիկներով քայլելու ժամանակ մարմնի ծանրությունը 5-6 անգամ  ավելի է ընկնում ոտքերի ոսկորների վրա և յուրաքանչյուր ավելացող 2սմ-ը 25%-ով բարձրացնում է ճնշումը ոտքերի մատներում: Ծանրաբեռնվածությունն ընկնում է նաև ծնկների, մեջքի վրա և ժամանակի ընթացքում բարձրակրունկների սիրահարները կարող են ձեռք բերել ծնկի արթրիզ: Բարձրակրունկներով հաճախակի և երկար քայլելու դեպքում կարող է մկանների դեֆորմացիա տեղի ունենալ: Տևական անհարմարությունների և ճնշում գործադրելու պատճառով կրնկոսկրի հիվանդությունները  նույնպես կզարգանան:
Անհրաժեշտ է, որ քայլելիս մարմինը հավասարակշռված լինի, գլուխն ու ոտքերը ոչ թե առաջ կամ ետ լինեն, այլև իրենց տեղերումՙ արյան շրջանառությանը չխոչընդոտելու համար: Այդ պատճառով է, որ  շատերի մոտ հաճախակիանում են գլխացավերը:
Բարձրակրունկներով պարբերաբար քայլեու դեպքում կարող են ներքին օրգանների դիրքերը փոխվել: Որոշ հետազոտողներ կարծում են, որ բարձր կրունկները կարող են  կանանց մոտ անպտղության պատճառ լինել: Խնդիրներ կարող են առաջանալ նաև կոշիկի ոչ ճիշտ ընտրված չափի դեպքում:
Փորձեք օրվա ընթացքում ոտքերի, ոտնաթաթերի համար վարժություններ կատարելՙ մարզելով ոտքի մկանները: Երբ հնարավոր է քայլեք բոբիկ, մերսեք ոտքերըՙ լարվածությունը թուլացնելու համար:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook