Thursday, April 25, 2024
Նորություններ

Գետում հայտնված մեքենայում գտնվողներին առաջին օգնությունը ցուցաբերել են վանաձորցի աշակերտները

Մարտի 3-ին խոշոր ավտովթար էր գրանցվել Լոռու մարզում։

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:

Վանաձորի թիվ 1 դպրոցից հայտնում են, որ Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են:

Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնել  իր փրկարար սաներին՝ մարդասիրական վերաբերմունքի համար:

ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Լոռվա խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքնան (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել Տանձուտ գետը:

Փրկարարները վարորդին և ուղևոր Ա. Թ.-ին (ծնված 1982 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook