Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Գինու գավաթների գաղտնիքը

Գինու գավաթները բազմազան են, բոլոր տեսակներն անհնար է տեղավորել մի դարակի մեջ: Սպիտակ գինու բաժակն, օրինակ, տարբերվում է կարմիր գինու բաժակից իր երկարավուն տեսքով, երկրորդն ավելի կլոր է: Բաժակը պետք է լինի հարթ և թափանցիկ ապակուց:

Գիտակներն այդպես հեշտորեն տեսնում են գինու տարիքը: Սպիտակ գինին տարիների ընթացքում ավելի հարուստ գույն է ստանում, իսկ կարմիրը` բացանում է: Սպիտակ գինու բաժակները երկու հիմնական ձև ունեն. երիտասարդ գինու համար են երկար, եզրերի կողմում «բացվող», լայնացող գավաթները: Ավելի հին գինին «պահանջում է» լայն հատակով և նեղացող բերանով գավաթ` գինու բույրը պահպանելու համար: Այն թողնում է, որ գինին շնչի: Բացի այդ այսպիսի գավաթով կարելի է երիտասարդ կարմիր գինի ըմպել:

Կարմիր գինին «սիրում է» լայն հատակով գավաթր, որոնք վերին մասում նեղանում են, այսպես գինին հարստացվում է թթվածնով և բույրը բացվում է: Հին կարմիր գինին ըմպում են դեպի ներս թեքվող բերանով գավաթով: Այն գինու համը փափուկ է դարձնում և օգնում է լեզվի ռեցեպտորներին գնահատել գինու համը: Բուրավետացված կամ լիկյորային գինիների համար բաժակներն ավելի փոքր են: Լիկյորինն ունի կակաչի ձև, բուրավետացված գինունը` կարմիր գինու բաժակի նման, բայց ավելի փոքր: Գազավորված գինու բաժակն ավելի երկար է, իսկ գազավորված քաղցր գինին լավ «բացվում է» լայն գավաթի մեջ: Վարդագույն գինու բաժակը լայն է, քան սպիտակ գինունը, եզրերը թեքված են դեպի դուրս:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook