Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Գիտնականները հայտնաբերել են լացող փոքրիկին անկողնում պառկեցնելու արդյունավետ միջոց

Նորածնի գրեթե յուրաքանչյուր ծնող բախվել է այս խնդրին. լաց լինող փոքրիկ, որը պարզապես չի ուզում քնել, կամ փոքրիկ, որն արթնանում է գիշերվա կեսին եւ ոչ մեկին չի թողնում քնել։

Հետազոտողներն այժմ հավաստիացնում են, որ պարզել են նորածնին անկողին վերադարձնելու լավագույն միջոցը։

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Current Biology ամսագրում, ցույց են տվել, որ լավագույն միջոցը լաց լինող երեխային գրկելն ու նրա հետ հինգ րոպե քայլելն է։ Դրանից հետո հետազոտողները խորհուրդ են տալիս նստել եւ երեխային գրկած պահել հինգ-ութ րոպե՝ պառկեցնելուց առաջ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այդ մեթոդն արդյունավետ է անգամ ցերեկը։

Հետազոտողները համեմատել են 21 մանկիկի չորս սցենարին տված արձագանքին. երբ նրանց գրկել են քայլող մայրերը, երբ նրանց գրկել են նստած մայրերը, երբ նրանք անկողնում պառկած են եղել եւ երբ պառկած են եղել ճոճանակում։

Գիտնականները հայտնաբերել են, որ լացող փոքրիկները հանգստացել են, իսկ նրանց սրտի զարկերը՝ դանդաղել այն բանից 30 վայրկյան հետո, երբ մայրը քայլել է երեխային գրկած։ Բոլոր փոքրիկները դադարել են լաց լինել այդ ժամանակ, իսկ նրանց կեսը քնել է, ասել են հետազոտողները։ Սրտի զարկերը դանդաղել են նաեւ այն ժամանակ, երբ նրանք պառկել են ճոճվելով։

Բայց երբ մայրերը փորձել են երեխային պառկեցնել զբոսանքից հետո, սակայն նրանց հետ չնստելով, փոքրիկների մեկ երրորդն աշխուժանցել է 20 վայրկյանի ընթացքում։ Նաեւ սրտերի զարկերն են արագացել, եւ նրանք շարունակել են լաց լինել, երբ նրանք պարզապես գրկվել են, բայց նստած ծնողի կողմից եւ նրանց գրկած չեն քայլել զբոսանքի ժամանակ։

Բացի այդ, երբ փոքրիկներն ավելի երկար են քնել՝ նախքան նրանց նորից պառկեցնելը, հավանականությունը, որ նրանք կքնեն, ավելի բարձր է եղել։

Չնայած այս մեթոդը դրական արդյունքներ է տվել, բայց այն երեխաներին քնել պառկեցնելու միակ միջոցը չէ։ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան նշել է, որ ծնողները կարող են իրենց երեխաներին պառկեցնել անկողնում, երբ նրանց քունը տանում է, բայց ոչ թե քնած են, եւ չշտապեցնել նրանց, եթե արթնանում են։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook