Tuesday, April 23, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Գիտնականները հայտնաբերել են վերջույթների անդամահատման աշխարհի ամենահին վկայությունը

Աշխարհում վերջույթների ամենավաղ անդամահատման վկայությունը, որը տեղի է ունեցել 31000 տարի առաջ, հայտնաբերվել է Բորնեո կղզում:

Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ Ավստրալիայից եւ Ինդոնեզիայից հնագետների եւ պալեոպաթոլոգների խումբը մանրամասն նկարագրել է Արեւելյան Կալիմանտանում (Ինդոնեզիա) հայտնավերված քարե դարի կմախքի մնացորդները, որում բացակայում են ծնկի եւ կոճի միջեւ ընկած ոսկորները:

Ճշգրտությունը, որով կտրվել են ոսկորները, նշանակում է, որ դրանք վիրահատական ճանապարով են անդամահատվել:

Թեեւ հետազոտողները չեն կարողացել որոշել կմախքի սեռը, նրանք գիտեն, որ վիրահատել են մոտ 10-14 տարեկան երեխայի։

Նախկինում գիտնականների կողմից գրանցված ամենավաղ վիրաբուժական անդամահատումը համարվում էր 7000 տարի առաջ Ֆրանսիայում նեոլիթյան ժամանակաշրջանի գյուղացու վրա կատարված վիրահատությունը:

Նոր հետազոտությունը փոխել է անցյալի մեր պատկերացումները, կարծում են գիտնականները: Հնագետները նախկինում հարավարեւելյան Ասիան բնութագրել են որպես «մշակութային հետնախորշ», սակայն այս գտածոներից հետո նրանց կարծիքը փոխվել է։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook