Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Գիտնականները նշել են այն վատ սովորությունները, որոնք հանգեցնում են քաշի ավելացման

Բոլորն էլ գիտեն, որ քաշի ավելացմանը հանգեցնում է մեծ քանակությամբ կալորիաների գործածությունն ու սխալ սննդակարգը, սակայն իսպանացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն որոշակի սննդամթերքի գործածությունը չէ, որ նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Մասնագետների խոսքով՝ շատ կարևոր դեր է կատարում նաև մարդու պահվածքն ու ունեցած սովորությունները, քանի որ դրանց թվում կան այնպիսինները, որոնք կարող են ստիպել մարդուն ավելորդ կալորիաներ օգտագործել՝ դառնալով քաշի ավելացման պատճառ: Նման վատ սովորությունների շարքին են դասվում արագ սննդի կետեր այցելելը, թեթև ուտեստներով (սնեք) սնվելը և ուտելու ընթացքում հեռուստացույց դիտելը: Սակայն նշվում է նաև, որ քաշի ավելացումը սովորաբար պայմանավորված է լինում ոչ թե միայն մեկ վատ սովորությամբ, այլ դրանցից մի քանիսի համադրությամբ:

  Ավելի հստակ պատասխաններ ստանալու համար մասնագետները 4 տարի շարունակ հետևել են 1600 կամավորի պահվածքին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վատ սովորություններից 7-ին, որոնք են

·         պլանի բացակայությունը (մարդը չգիտի, թե որքան է պատրաստվում ուտել),

·         կիսաֆաբրիկատների կամ պահածոյացված մթերքի գործածությունը,

·         թեթև ուտեստներ գնելու սովորությունը,

·         արագ սննդի կետերում սնվելու սովորութունը,

·         ցածր կալորիականությամբ սննդամթերք չօգտագործելու սովորությունը,

·         ավելորդ ճարպերը կամ հավի կաշին չհեռացնելու սովորությունը,

·         սնվելու ընթացքում հեռուստացույց դիտելու կամ բազմոցին նստելու սովորությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան շատ են նման վատ սովորությունները կամավորների մոտ, այնքան բարձր է նրանց մոտ ավելորդ քաշի կուտակման հավանականությունը:

Մասնավորապես՝ առավել վնասակար են համարվում այդ սովորություններից երեքը՝ պլանի բացակայությունը, արագ սննդի գործածությունն ու սնվելիս հեռուստացույց դիտելու կամ բազմոցին նստելու սովորությունը: Սակայն միևնույն ժամանակ մասնագետները վստահ են, որ անգամ միայն այս 3-ից խուսափելը կօգնի զգալիորեն ազդել քաշի վրա և խուսափել ճարպակալումից:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook