Saturday, April 20, 2024
Նորություններ

Գլխավոր նպատակը բժշկական ծառայությունների որակի բարելավումն է

«Մեր գլխավոր նպատակներից մեկը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումն է։ Դրա հետ մեկտեղ կարևորվում է շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելը»,-Արագածոտնի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են, թե տեղերում ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի վճարովի ծառայությունների համար դրամարկղ մուտքերը ոչ միայն աճեն` հասցվելով  պետական պատվերի համար նախատեսված գումարի առնվազն 30 տոկոսին, այլև դրանից ավելի մեծ տոկոսներ հատկացվեն բժիշկներին։

Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանը ներկայացրել է, որ տեղում քննարկվել է օպտիմալացումից հետո մարզի բժշկական կազմակերպություններում բժշկական ծառայություններն ազգաբնակչության պահանջներին համապատասխանեցնելու հարցը։

Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարներն ուղղվելու են մարզի առողջապահության զարգացմանը` առաջարկելով մշակել զարգացման ուղղվածության տեսլականը։

Մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարները, հավանություն տալով նախարարության ծրագրերի սոցիալական ուղղվածությանը, առաջարկել են կանոնակարգել պետական պատվերի տրամադրման գործընթացը։ Մասնավորապես, վճարներ սահմանվեն, եթե հիվանդը ցանկանում է  բուժումը ստանալ ոչ նախատեսված վայրում կամ ժամերին։

Լևոն Ալթունյանը մարզի առողջապահության կազմակերպիչներին առաջարկել է համագործակցել նախարարության ստորաբաժանումների հետ ըստ ոլորտների բժշկական ծառայությունների բարելաման նպատակով։ Նա նշել է, որ առաջիկա հանդիպումներին կքննարկվեն  այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու դրանց արդյունավետությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook